ԱԱԾ-ն հերքել է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը

9 Հոկտեմբերի, 2026

Ազգային անվտանգության ծառայությունն ապատեղեկատվություն է որակում Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման ու որոնողական աշխատանքերի իրականացման մասին լուրը։ Այս մասին հայտնել են  ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է։ Նման դեպք Մեղրիում չկա։ ԱԱԾ-ն հերքում է ՄԵղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը»,-ասացին ԱԱԾ–ից։

Ավելի վաղ Դեպքի մասին հայտնել է 24 News–ը՝ նշելով, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։ «Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները»,- գրում է ԶԼՄ-ն:

ԱԱԾ-ից ավելի վաղ մեզ հետ զրույցում չէին հերքել և չէին հաստատել լուրը՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ ՀայաստանՀայ» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կեղծ հավաստագրեր ԵԱՏՄ-ից. հայ պաշտոնյային մեղադրում են խարդախության մեջ

Կեղծ հավաստագրեր ԵԱՏՄ-ից. հայ պաշտոնյային մեղադրում են խարդախության մեջ

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները կեղծ հավաստագրերի շնորհիվ հայտնվում են ռուսական խանութներում և մարքեթփլեյսներում, պարզել է «Известия»-ն։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանի և Ղրղզստանի լաբորատորիաները փաստաթղթեր են ձևակերպել առանց արտադրանքի իրական...

Քաղաքապետարանը որոշել է քանդել կրպակները. քաղաքացիները բողոքում են

Քաղաքապետարանը որոշել է քանդել կրպակները. քաղաքացիները բողոքում են

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այսօր  մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր բողոքով են հանդես եկել, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։ Սեփականատերերից Դավիթ...

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ:...