Մի ժամանակ ասում էին՝ Արցախը պետք է տալ, որ «Զանգեզուրի միջանցքը» չլինի․ Անդրանիկ Թևանյան

22 Հուլիսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․

Նիկոլ Փաշինյանը սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն։

Մի ժամանակ ասում էին, որ Արցախը պետք է տալ, որ «Զանգեզուրի միջանցքը» չլինի։

Հիմա ասում են, թե ինչ լավ է, որ Արցախը հանձնեցինք, քանի որ Հայաստանը վերջապես ինքնիշխան դարձավ ու վերջապես «Զանգեզուրի միջանցքը» կլինի։ Բայց, ի հեճուկս ռուսների,– ասում են նիկոլենք,– միջանցքը կլինի ամերիկյան (դեռ բարձր չեն գոռում, որ կլինի թուրքական)։

Ահա այս թեզերն առաջ տանելու համար տարատեսակ քարոզիչներ են մեջ գցում։ Մի կին «ատամնատեխնիկ» էր երեկ հայտնվել իշխանական քարոզչամիջոցում՝ կարնեգիների փորաձեգետ էր, թե ինչ էր, էական չէ։ Նրա վրա «ֆիռմա» փորձագետի պիտակ կար։

Այդ կինը ապուշություններ էր դուրս տալիս՝ հատուկ դեբիլների համար՝ փորձելով հիմնավորել, որ

–Թուրքիան ավելի լավ է, քան Ռուսաստանը,

–միջանցքը լավ բան է,

–Հայաստանի բախտը բերել է, որ կորցրել է Արցախը և կհանձնի միջանցքը,

–Ադրբեջանը թուլանում է և մեզ համար շատ լավ է լինելու,

–եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Արևմուտքը մեզ կօգնի ․․․ սանկցիաներ կիրառելով (այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին վերապահված է ուկրաինացիների պես մորթվելու ֆունկցիան, բայց «զատո» Ադրբեջանը կհայտնվի սանկցիաների տակ, այն էլ հարց է՝ կհայտնվի՞, թե՞ Ուրսուլայի մշտաժպիտ հայացքի ներքո ադրբեջանական գազն ավելի ծանր կկշռի, քան հայկական արյունը)։

Մի խոսքով, այս կինը պարզունակ մանիպուլյացիաներով էր զբաղված և կատարյալ ապուշություններ էր դուրս տալիս՝ ապացուցելու համար, որ ինչքան լավ կլինի Հայաստաի համար, եթե հայերը որոշեն Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ գնալ դեպի կառափնարան»։

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...