Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ. Նժդեհ Իսկանդարյան

14 Նոյեմբերի, 2026

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում՝ հետևյալ կազմով, այս մասին գրել է  Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«1. Արցախի պետնախարարի գլխավորությամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ։

3. Միջազգային միջնորդների և մարդու իրավունքների մասնագետներ։

Հանձնախմբի հիմնական նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների կազմակերպումը՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով։

Առաջարկում եմ հանձնախմբի առաջին հանդիպումը կազմակերպել միջազգային միջնորդներից մեկի հովանու ներքո՝ հնարավորինս սեղմ ժամկետում։

Պատրաստակամություն եմ հայտնում ղեկավարելու այս նախաձեռնությունը և անձամբ մասնակցելու բանակցություններին։

Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են, թե ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցությունների

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են, թե ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է G20-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան...

Փորձել եմ այդ մարդու դաստիարակության պակասը լրացնել. Բորիս Մուրազի

Փորձել եմ այդ մարդու դաստիարակության պակասը լրացնել. Բորիս Մուրազի

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև։ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր հետևորդներին հայտնել է, որ Բորիս Մուրազիի հետ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում...

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։ Այս մասին X...

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում։ Մենք չենք...