Մեր խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է․ Սամվել Կարապետյան 

22 Մայիսի, 2026

Մեր խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակից երկրների հետ, ուժեղացնել մեր հարաբերությունները մյուս գերտերությունների հետ։ Մենք ուրիշ ձև չունենք։ Նորից եմ ասում՝ մենք փոքր երկիր ենք, պետք է ունենանք վստահելի հարաբերություններ, մարդիկ պետք է մեզ վստահեն։ Սրանց այս խարդավանքներով ամեն օր թռնում են մի կողմ, մյուս կողմ մի նպատակի համար՝ իշխանությունը պահեն և Ալիևի նառատիվները Հայաստան մտցնեն։ Սա փորձանք է բերելու մեր երկրի գլխին, և ես վստահ եմ՝ շատ շուտով մենք ձեզ հետ կտեսնենք դա։ Ինչ էլ ինքը ասի, մենք ուժեղացնելով մեր բանակը՝ ստեղծելու ենք ժամանակակից, ճիշտ բանակ,ա րժանապատիվ ծառայություն է լինելու, բոլոր մեր ծառայողները աշխատավարձ են ստանալու, բարձրացնելու ենք բանակի իմիջը, որ մարդիկ հպարտությամբ գնան ծառայելու, որ դա դառնա պարծանքի միջոց, ոչ թե փախնեն երկրից, որպեսզի երեխաները չծառայեն բանակում։ Բայց ամենագլխավորը լինելու է ճիշտ դիվանագիտությունը՝ սկզբնական փուլում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին...

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...