«Ընդհանրապես, ո՞ր դեպքերում են անձին կալանավորում։ Երբ անձը կարող է թաքնվել, դիմել փախուստի, երբ կարող է խոչընդոտել քննությանը կամ կատարել նոր հանցանք։
Վերջից սկսենք։ Նոր հանցանքի ռիսկը, սիրելի՛ հայրենակիցներ, վերաբերում է այն դեպքերին, երբ անձը նախկինում, օրինակ, քրեական պատասխանատվության է ենթարկվել, ռեցիդիվի պայմաններում է գտնվում և այլն։ Դրանով կարելի է գնահատել, որ նշված ռիսկը կարող է գոյություն ունենալ։ Այն էլ՝ կարող է։
Երկրորդը՝ երբ թաքնվելու մասին ենք խոսում։ Օրինակ՝ ուզում են անձին ծանուցել, ինչ-որ քննչական գործողություն կատարել, բայց անձը հայտնվում է օդանավակայանում։
Երրորդը՝ երբ, օրինակ, գործով անցնում են հարյուրավոր վկաներ, և կարող է նրանց նկատմամբ խոչընդոտելու ռիսկ լինել։ Այն էլ՝ պայմանավորված նման վարքագիծ դրսևորելու հակում ունեցող անձի առկայությամբ։
Այս հիմքերից որևէ մեկի անհրաժեշտության և առկայության դեպքում կարող է կիրառվել խափանման միջոց։ Սկզբից պետք է դիտարկել մյուս խափանման միջոցները՝ օրինակ՝ գրավը, վարչական հսկողությունը, տնային կալանքը, տնային կալանքը՝ գրավի հետ համակցված։ Եվ երբ այս բոլոր միջոցները չեն կարող զսպել անձի վարքագիծը, ապահովել քննության բնականոն ընթացքը, այդ ժամանակ է կալանք կիրառվում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




