«Պարո՛ն Փաշինյան, ես ծնվել եմ այս դրոշի տակ և ամբողջ կյանքս ապրելու եմ՝ հայացքս դեպի այս դրոշը։ Բայց ահա ձեր և ձեր «բարեկիրթ» ընկերոջ պատճառով հարյուր հազարավոր հայեր այլևս չեն կարողանում ապրել այս դրոշի ներքո։ Ավելին՝ հազարավոր տղաներ այս դրոշի տակ հանգչում են Եռաբլուրում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



