Հարգելի երիտասարդներ, մեր հիմնական թեման՝ քաղաքական պատասխանատվությունը բոլոր փուլերում, բայց հատկապես քաղաքական ճգնաժամի փուլում։ Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Առհասարակ պատասխանատվությունը ամենակարևոր էթիկական նորմն է, որ մեզանից յուրաքանչյուրը կետ սովորական կյանքում լինի, ցանկացած մասնագիտական գործունեության մեջ լինի, էլ չասեմ քաղաքական գործընթացների ժամանակ: Աշխարհում բազմաթիվ երկրներում, հատկապես քաղաքական ճգնաժամների ժամանակ, կառավարությունները անհաջողության պարագայում կրում են ուղիղ պատասխանատվություն: Եվ նման դեպքեր շատ-շատ են: Կախված տվյալ հասարակության ընկալումներից, էթիկական ընկալումներից իհարկե այդ պատասխանատվության չափաբաժինը շատ տարբեր է, օրինակ եվրոպական երկրներից մեկում, երբ պարզ է դարձել, որ երկրի ղեկավարը իր դեսերտացիան որոշակի քոփի-փեյստով կամ ինչ-որ տեղից վերցված է եղել, երկրի ղեկավարը ստիպված է եղել հրաժարական ներկայացնել։ Այսինքն մենք ունենք նման պարագաներ ևս։
Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում էդ պատասխանատվության չափաբաժինը այդպես չի գործում և նույնիսկ այն կառավարությունը, որը տապալել է արտաքին քաղաքականությունը, պատճառ է դարձել հայրենիքի մի մասի կորստին, միևնույն է շարունակում է կառավարել: Եվ 2021 թվականին, օրինակ, գործող իշխանությունները կառավարության ծրագրում գրել էին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարց, ներգրավվել էին կետեր, որոնք իրականում տեղի չունեցան և ընդհակառակը, 180 աստիճան հակառակ բաներ են տեղի ունեցել, բայց և չեն շարունակում կրել պատասխանատվություն: Հաճախ կլսեք, որ ասում են մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել, բայց թե գործնական առումով այդ պատասխանատվությունը ինչպես է դրսևորվում, դա ակնհայտ է, որ չկա»,- նշեց նա:
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա...
Նախ ուզում եմ վերհիշենք 6 տարի առաջ այս օրվա իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի 6-րդ օրն էր։ Թշնամին հրթիռակոծեց Ստեփանակերտը, Հադրութը։ Հայաստանի իշխանության՝ այդ օրը հայտնած տեղեկություններից երևի ամենաճիշտը դա...
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, ԲԿ-իցահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության...
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում...
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի...