ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց մինչև փետրվարի 8-ը։
Ինքը՝ Սարգսյանը, հայտնեց, որ չունի միջնորդություն և խնդրեց միանգամից մեկ տարով երկարացնել տնային կալանքը՝ հավելելով, որ «այս դատարանում արդարադատություն պետք չի փնտրել»։
Նշենք, որ Դատարանը վերացրեց նաև ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով ընթացող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։






