Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի փոխանցմամբ՝ պատմել են շենքի բնակիչները։
«Շատ ուշադիր մարդիկ են, դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը մեկից ուշադիր էին, ամբողջ օրը այդ երեխայով էին զբաղված։ Շատ լավ ընտանիք են։
Չգիտեմ, մենք բալկոնից տեսանք, որ ժողովուրդը հավաքված է, վազելով մինչև եկանք այս կողմ, արդեն քեռու գոռոցը լսեցինք։
Աչքներիս առաջ մեծացած երեխա է, միշտ բերում էին, ման էին տալիս բակում»։
Բակի այդ հատվածում մարդիկ ծաղիկներ են հոնարհել։
Ավելի վաղ հայտնել էինք որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։






