Մենք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիա չհասցրինք, Թուրքիան ժխտումը հասցրեց Հայաստան․ «Կարճ ասած»

22 Ապրիլի, 2025

Այսօր մամուլի ասուլիս էր Երևանում հայտարարված, որին մասնակցում էին Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ազգությամբ թուրք և քուրդ ղեկավարներ։ Թեման այն էր, որ Թուրքիան կարող է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե ճանաչի Ցեղասպանությունը և կատարի հատուցում։ Հայաստանում այս օրերին անցկացվում է «Ցեղասպանագիտության շաբաթ» միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին: Մասակցում են հայ և միջազգային փորձագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ և գրողներ։ Տեղի է ունենալու թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։ Նախորդ տարի Հայոց ցեղասպանության տուն-թանգարան է այցելել 300 թուրք։ Ի՞նչ եք կարծում, քա՞նի հայ կա, որ ուրանում է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի կոնկրետացնեմ հարցը՝ այս պահին, երբ թուրք գիտնականներ են կոչ անում հայոց ցեղասպանութունը ճանաչել ու հատուցել, քա՞նի պաշտոնյա կա Հայաստանում, որ ուրանում է Հայոց ցեղասպանությունը։ Ոչ միայն ուրանում են, այլև ծեծկռտուք են հրահրում, երբ խոսք է գնում Ցեղասպանությունը դատապարտելուն։

Ազգային ժողովի Հայաստան խբակցութունը հայտարարեց, որ նախագիծ է բերել ԱԺ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնելու վերաբերյալ։ Հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱԺ նախագահը սկսեց բորբոքել, թեժացնել նիստը, ու տեղի ունեցավ քաշքշուկ։ Ընդհանրապես ԱԺ նախագահը որպես սադրիչ աշխատելու համար շատ հարմար դիրքում է․ նա նստած է ԱԺ բարձր կետում, ունի թիկնազոր, ունի ԱԺ անվտանգության աշխատողներ, որոնք ևս իրականում իր թիկնազորն են, և ամեն անգամ ընդդիմադիրների ելույթներից հետո ռեպլիկներ է անում, վիրավորանքներ, ամբաղ-զամբաղ խոսում է, սադրում է, որովհետև մեկ է՝ ինքը շատ պաշտպանված է։

Նախկին իշխանության մեջ կային մականունավորներ, վատ համբավ ունեցող պատգամավորներ, որոնց անունն իսկ նշանակում էր, որ եթե այսինչ տղում կան, ուրեմն բորբոքել չի կարելի, տուրուդմբոց են սարքելու։ Սեյրան Սարոյանը, օրինակ, երբեմն ասում էր, չէ՞, եթե այդինչ բանը ես ու Շմայսը անեինք հլը ուրիշ բան, բա դուք։ Հիմա հեղափոխությունից հետո էս տղերքը, որ նախկիններին հռչակել են կրիմինալ, իրենց՝ խեղճ հարիֆ, սկսել են անընդհատ պատմությունների մեջ ընկնել։ Էսօր Ալենը բորբոքեց իրավիճակը, ու որ ամենախնդալուն էր, բորբոքվածների մեջ տեսա Վահե Ղալումյանին, տեսա Կոնջորյան Հայկին, Մկրտչյան Արենին։ Վահե Ղալումյանը 50 տարեկան տղա է։ 50 տարվա առաջին 46 տարին գլուխը կախ ապրում է իր համար, հեղափոխություն են անում, պատգաավորի մանդատ են տալիս, ու մեկ էլ տեսնում ես, որ էս սուսիկ-փուսիկ տղեն հայտնաբերել ա իր բռունցքները։ Ես, որ ամեն օր լրատվության մեջ եմ՝ էն հեռավոր 2000-ականներից, առաջին անգամ Վահե Ղալումյան անուն ազգանունով մարդու մասին իմացել եմ 2021 թվականի օգոստոսին՝ ԱԺ-ում ընդդիմության վրա հարձակվելիս։ Որ Ալեն Սիմոնյանը խոսել գիտի, սենց բորբոքվել գիտի, առաջին անգամ իմացել եմ գիտե՞ք երբ՝ ԱԺ փոխնախագահ եղած ժամանակ։ 45 տարեկան էդ տղուն ես առաջին ժամանակ ԱԺ փոխնախագահ ժամանակ եմ իմացել, որ գոռալ գիտի։ Ես առաջին անգամ ԱԺ նախաահ եղած ժամանակ եմ իմացել, որ ոչ միայն նրա թուքը բերանում չորացած չէ, այլև թքել գիտի։ Մինչև էդ ոչ մի բանով աչքի չընկած էդ տղուն պաշտոն են տալիս, մեկ էլ հոպ՝ ակվարիումից սկսում ա դուրս գալ ու պարզվում է, չէ ինչ-որ խուլիգանություն է անում։

Արեն Մկրտչյան անուն ազգանունը ես առաջին անգամ իմացել եմ 2018 թվականի ամռանը, երբ Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ ինչ-որ բեմադրվեց, ասացին՝ նա է մոնտաժել․ էս տղեն, որ էս թվարկածներիցս ավելի սուսիկ-փուսիկ էր, էսօր պարզվում է՝ կռվի թամադա է, իրեն էլ բռնում են, որ իբր հանկարծ չգնա հոշոտի։ Մի երկու տարի առաջ էլ ոստիկաններով շրջապատված Ալավերդու քաղաքապետարանում էր կայանում։ Մի հատ կարո՞ղ եք ասել, թե ոնց է լինում, որ ոչ մեկս ձեզ չենք ճանաչում կամ ճանաչում ենք որպես խելոք-մելոք տղա, մի հատ պատգամավորի մանդատ են տալիս, մեկ էլ հոպ՝ 4 տարում ավելի շատ ծեծկռտուքների մեջ եք հայտնվում, քան նախկին մականունավոր պատգամավորները նախկին 6 գումարումների խորհրդարանում ու Գերագույն խորհրդում միասին վերցրած։ Սա նշանակում է, որ էդ ձեր դուխը ձեր պաշտոնն է։ Ու հենց դուք ձեր զարդը՝ մանդատը կորցնեք, մեկդ կվերադառնա իր ճանշինը, մեկդ հետ կգնա սպորտային մեկնաբան, մեկդ էլ, ասենք, հետ կմտնի ակվարիում, եթե որևէ տեղ պատրաստ լինեն հետ ընդունել, իհարկե։

Հիշեցի լուսահոգի Վահան Հովհանիսյանի խսքերը՝ ուղղված այն ժամանակ հանրապետական իշխանություններին։ Բայց ի տարբերություն հանրապետականների, որոնք այսօր սովորականի պես կարողանում են փողոցում քայլել, գործունեություն ծավալել, դուք իսկականից չեք կարող ձեր դալաններով ներս մտնել։ Պատկերացնում ե՞ք իշխանափոխությունից հետո Արեն Մկրտչյանի վիճակը իր հայրենի Ալավերդիում։ Երևի չի կարողանալու անգամ իր բնակարանից դուրս գալ։ Վահե Ղալումյանն անըդհատ ընկնելու է պրոբլեմների մեջ, թաղեցիներն անգամ ձեռքով բարև չեն տա։ Ալենն ընդհանրապես, կարծում եմ, էս երկրում չի ապրի։

Լավ, ինչո՞ւ է ՔՊ-ն բորբոքվում Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նածխագծի վերաբներյալ։ Տպավորություն ունեմ, որ ուղիղ կապ կա Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանական իշխող թիմերի միջև, ու էնտեղից պուլտը սեղմում են ազգային հարցերի վերաբերյալ ընդդիմության նախագծերի դեպքում։

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասով կան տարբեր կարծիքներ․ օրինակ՝  կարծիք է, որ ամոթ է, որ Ցեղասպանություն ապրած երկիրը չունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Այսինքն՝ կա, բայց անատամ օրենք է։ Կան մարդիկ, այդ թվում ես, որ կարծում ենք՝ պետք է մենք ապրեինք այնպիսի միջավայրում, որ նման օրենքի կարիքը չլիներ։ Որ Կիպրոսը, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլ երկրներ քրեականացրել են Ցեղասպանության ժխտումը, հասկանալի է, թուրքերով լցված երկրներ են։ Իսկ Հայաստանում առնվազն տարօրինակ է, որ կարող է գտնվել մեկը, որը կհերքի։ Բայց արի ու տես, որ հասել ենք այդտեղ, ու դա անում է իշխանությունը։

Հայաստանի քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը քրեականացնում է, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով: Այսինքն, եթե Ցեղասպանությունը պարզապես հերքում ես, քրեականացված չէ։ Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հլը պետք է պարզենք ինչ է տեղի ունեցել, դա Հայոց ցեղասպանության ժխտում է։ Երբ Նիկոլը նաև հավելում է՝ պետք է պարզենք ինչու է տեղի ունեցել, սա էլ, արդեն, արդարացում է։ Եվ այն, որ Հայաստանի դատախազությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանը, չլսելու է տալիս Փաշինյանի ելույթները կամ համարում է, թե հանցակազմ չկա, ուրեմն Ցեղասպանության ժխտմանը նա աջակցում է՝ ՔՊ-ին հավասար։

Կմիանա՞ ՔՊ-ն «Հայաստան» խմբակցության նախագծին։ Ոչ։ ՔՊ-ականները դեմ կլինեն, ինչպես որ դեմ են եղել ՀՀ տարածքային ամբողջականութանը կասկածի տակ դնելը քրեականացնելուն, ինչպես որ չեն միացել Բաքվում կայացած COP29-ի ժամանակ հայ գերիների վերաբերյալ հայտարարությանը, ինչպես որ դեմ են եղել Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագիրը դատապարտելուն։ Այս նախագծի քննարկումը ընդամենը հերթական անգամ ցույց է տալու, թե ինչքան աջակից ունի Թուրքիան Հայաստանի իշխանության մեջ և հերթական անգամ լինելու ենք խայտառակ՝ որպես պետություն։

Կարճ ասած՝  100 տարվա պայքարի արդյունքում մենք չկարողացանք Հայոց ցեղասպանության ճանաչումը հասցնել Թուրքիա, բայց թուրքերը կարողացան ժխտումը հասցնել Հայաստան։ Ընդամենը 7 տարում։

Ի՞նչ եք կարծում, եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագիծը, Ղարաբաղի հարցի վերաբերյալ նախագիծը, հայկական Սփյուռքի վերաբերյալ նախագիծը Հայաստանի Ազգային ժողովում, Թուրքիայի Մեջլիսում ու Ադրբեջանի Միլի մեջլիսում դրվի միաժամանակ քվեարկության, նույն պատկերը չի՞ գրանցվի։ Հայաստանի խորհրդարանական իշխանությունը չի՞ քվեարկի իր թուրք ու ադրբեջանցի գործընկերների նմանությամբ։ Կքվեարկի, անշուշտ․ ընդամենը երկու օր առաջ էինք անդրադարձել թեմային, որ Հայաստանում հաստատված է ադրբեջանա-թուրքական իշխանություն։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս...

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իրանագետ, հասարակական գործիչ Վարդան Ոսկանյանը գրել է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում...

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը...

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի...

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103...