Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

16 Հոկտեմբերի, 2026

Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը փնտրելու համար, նշում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

Սրբազան Հոր խոսքով, սակայն, ինչպես հայրերը կասեին՝ հովվի մեղքը գայլին հովիվ չի դարձնում, ինչպես որ ճրագի տկարությունը` խավարը լույս, կամ մեկի անկումը՝ բովանդակ ճշմարտության հերքման պատճառ։

«Ահա այստեղ է ամենավտանգավոր նենգությունը՝ ճշմարտության մի մասն առանձնացնելն ու այն ամբողջի դեմ զենք դարձնելը. Եկեղեցու վերքերը մատնացույց անելով՝ լռել նրա սրբության ու վկայության մասին, սեփական մեղքերը չտեսնելով` քննել ու դատապարտել ուրիշներին, և այլոց տկարությունը ներկայացնել որպես սեփական ճշմարտության առհավատչյա։ Այսպես ցավը վերածվում է գայթակղության, իսկ վերքը՝ բաժանման դռան։

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ, ինչպես որ նրա տկարությունից օգտվողը դեռևս ճշմարտության վկա չէ։ Ուրիշի մեղքը դատապարտողը դրանով արդար չի դառնում։

Բայց Եկեղեցին սիրելն ամենևին էլ չի ենթադրում թաքցնել նրա վերքերը, ինչպես որ նրա սխալները բացահայտելն ինքնին դեռ չի նշանակում ծառայել ճշմարտությանը. ճշմարիտ սերը չի ստում և չի չարախնդում՝ պաշտպանելիս ու բացահայտելիս։ Այն հանդիմանում է՝ սոսկ բուժելու համար, ուղղախոսում է՝ շտկելու նպատակով և ցավում ու հեկեկում է նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված է դատապարտել։

Որովհետև ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ, այլ ապաքինումն ու նրա զավակների վերադարձն առ ճշմարտություն։ Իսկ ով ուրիշների անկման վրա է կառուցել սեփական արդարությունը, դեռ չի ապացուցել իր անսայթաքությունը։

Ուստի հարկ է սիրել՝ առանց ձանձրանալու, քննել՝ առանց ատելու, պաշտպանել՝ առանց դատափետելու և խոստովանել՝ առանց բաժանման գործիքի վերածվելու։

Քանզի ճշմարտությունը չի հաստատվում ուրիշների անկմամբ, այլ ճանաչվում է իր լույսով։ Եվ հավատը չի զորանում ատելությամբ, այլ՝ սիրով, խոնարհությամբ և առ Աստված հավատարմությամբ»,- նշել է Իսահակ Սրբազանը։

Նմանատիպ նյութեր

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

Հայաստանի ատոմային էներգետիկայի շուրջ վերջին հայտարարություններն ու դիրքորոշումների հերթական կտրուկ փոփոխությունը կրկին մերկացնում են գործող իշխանությունների ռազմավարական անվճռականությունը։ Չկա շաբաթ, որ մի քանի անգամ չխեսեն նոր ատոմակայանի կառուցման մասին։ Վերջին մի...

Լավրովը Թեհրան կայցելի

Լավրովը Թեհրան կայցելի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և...

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ․ Լիխաչով

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ․ Լիխաչով

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ իր առաջարկի առնչությամբ։ Այս մասին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ ավելի վաղ՝ ՀՀ այցի ժամանակ Լիխաչովը հայտնել էր, որ...

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում ամրապնդվի խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը,  Aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասինԵրևանում  հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։ Նա հույս ունի, որ...

Հայփոստը հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ նամակներ ուղարկել․ Սիրանուշ Սահակյան

  «Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք լիազորագրեր տալու անհնարինությանը։ Ադրբեջանը զրկում է մեր հայ պատանդներին իրենց իրավունքների պաշտպանության կազմակերպման նպատակով միջազգային և Հայաստանի իրավաբաններին լիազորագրեր տալու...