Մեկ շաբաթում հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

10 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5425 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 173 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 227 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 890, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 412, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 275, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 97 և 1688 այլ իրավախախտում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 229-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 84-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 100-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 96 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13620 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 264 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 446, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 3179, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 167, վարելու ընթացքում ծխելու՝ 516, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 612, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66, արագության գերազանցման՝ 2540 և 3290 այլ իրավախախտում։ 415 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1038-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 814-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 33 բեռնատար, 164-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 42 անձ։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ական վարչակարգն ինքն իր ոտքին է կրակում․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

  «Հայ Դատի մեր զինվորագրյալ ընկերներն ու համակիրները, որոնց ներկայացուցիչները նստած են այստեղ, հայության երկրորդ բանակն են, որ կմաքառի արտաքին աշխարհի քաղաքական, դիվանագիտական և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների հարթակների վրա՝...

Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել. պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել. Արեգնազ Մանուկյան

Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել. պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել. Արեգնազ Մանուկյան

ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։ «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով «թխված» գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ...

Հայ դատը բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է․ Իշխան Սաղաթելյան

  «Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հերթական խորհրդաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները բացահայտ և անթաքույց հարձակում են սկսել Հայ դատի...

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը՝ Դևդորակի կիրճում տարերային աղետի վտանգի վերացումից հետո։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ վաղ նախազգուշացման համակարգը գործարկել էր ազդանշան, ինչից հետո անվտանգ գոտի...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Սեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության...