Նոյեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 96 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 2064, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 61, վարելու ընթացքում ծխելու՝ 379, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 160, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 48 և 1269 այլ իրավախախտում։
23 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 99-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 43 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 42 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14219 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 180 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 320 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3139, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 433, վարելու ընթացքում ծխելու՝ 742, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 726, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 132, արագության գերազանցման՝ 2040 և 4934 այլ իրավախախտում։
162 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 852-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 371 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 198 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 35 անձ։





