Մանիպուլյացիա է 9 միլիարդ նշելը, խոսքը 1,5 միլիարդի մասին է և անհեթեթ․ Լևոն Քոչարյան

17 Սեպտեմբերի, 2026

 

«Ապօրինի գույքի բռնագանձման այս գործընթացը որ կա, ո՞րն է հիմնական խնդիրը, ինքն իսկապես դարձել է մահակ՝ ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար։ Երեկ նաև իմ գործընկերը՝ Մեսրոպ Մանուկյանը, այն հարցը բարձրացրեց, որ դատախազությունը թիվ է հրապարակել, թե 400-ից ավելի ուսումնասիրություններ կան արված, որոնց ուսումնասիրությունը դադարեցվել է․ այսինքն՝ այդքան մարդու նկատմամբ ինչ-որ ուսումնասիրություն են սկսել ու ինչ-որ մի պահից դադարեցրել։ Մենք ուզում էինք հասկանալ՝ ովքե՞ր են այդ անունները, դատախազությունը մեզ չի տրամադրում։

Սա ինչո՞ւ եմ ասում․ որովհետև սա հերթական գործիքն է դարձել քաղաքական հակառակորդների դեմ և նաև զուտ քարոզչական նպատակով օգտագործելու համար։ Պայմանական ինչ-որ մեկը, չգիտեմ, Գրիգոր Գրիգորյան․ «Այ, դու Նիկոլ Փաշինյանին ենթարկվո՞ւմ ես, մի հատ թթու խոսք չե՞ս ասում, մենք քո գույքի հետ կապված խնդիր չենք տեսնում։ Այ մյուսը որ խոսում է, մենք այստեղ կխորանանք, մի բան կփորձենք գտնել, չգտնենք էլ՝ մի բան կմտածենք»։ Խոսքը սրա մասին է։

Այդ գործերը մեր մասով գտնվում են դատարանում, դատերը դռնբաց են․ ես, ինչպես բազմիցս հայտարարել եմ, հիմա էլ եմ ասում՝ չկա որևէ ապօրինի բան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...