04 03 2021

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը․ «Ժողովուրդ»

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը օրերս եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։

 

Նրան ֆիքսել են վարչապետի հետ ընտանեկան միջավայրում։ Դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։

«Ժողովուրդ» օրաթերթին դատական շրջանակներից լուրեր հասան այն մասին, որ այդ մտերմիկ հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ խորհրդարանում բարձր ձայներով հենց Մկրտչյանը կընտրվի ՎԴ դատավոր, ոչ թե մյուս թեկնածու, գիտնական Արմեն Հայկյանցը։ Դրա դիմաց կողմերը պայմանավորվել են, թե ինչ անել «վնգստացող» դատավորների» հետ։

 

Նրանք նաև քննարկել են, թե Մկրտչյանը կոնկրետ ինչ պետք է անի, որ չհամարվի «պատերի տակ վնգստացող դատավոր», և ում հետ պիտի կառավարությունից լինի կապի մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ