Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

14 Նոյեմբերի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին։

Նրա խոսքով՝ Թրամփի հանձնարարությամբ Ուիթքոֆն ու Քուշները լայնածավալ աշխատանք են իրականացրել հակամարտության երկու կողմերի հետ՝ ձգտելով հասնել դրա վերջնական կարգավորմանը։

Այս շաբաթ ամերիկացի ներկայացուցիչներն Աբու Դաբիում անցկացրել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որը Քելլին պատմական է անվանել։

Նրանք նաև հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Բացի այդ, ըստ Քելլիի՝ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել հետագա քննարկումներին եվրոպացի գործընկերների ներգրավմանը և սկսել գերիների փոխանակման կազմակերպման աշխատանքները։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում...

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում։ Մենք չենք...

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած...

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։ Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ...

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների...