ՔՊ-ում քաոս է․ «Կարճ ասած»

13 Նոյեմբերի, 2025

 

ՔՊ-ի ղեկավարը իր թիմից դժգոհ է։ Անկեղծ ասած՝ լրիվ իրավունք ունի․ իրեն արդեն երկու օր է՝ դնում են հիմար վիճակի մեջ։ Այսօր ԱԺ նիստ էր, բյուջեն էր քննարկվում, Նիկոլը եկել էր ԱԺ, բայց ընդամենը 49 դեպուտատ էր մասնակցում, քվորում չեղավ։ Սա անարգանքի նշան էր Նիկոլի նկատմամբ՝ ՔՊ-ի կողմից։ Ընդդիմությունը որ չի հարգում, չի ներկայանում, լրիվ հասկանալի է, բայց 71 ՔՊ-ականներից ընդամենը 40-ն էր ներկա։ Քվորում չկար։ Նիկոլ Փաշինյանը կատաղեց, թե՝ էս ի՞նչ ձև ա, ջղայնացավ Ալեն Սիմոնյանի վրա, ուսապարկը հավաքեց ու հեռացավ։ Խռովեց։ Երեկ էլ էր խռովել։ Երեկ էլ ՔՊ-ական զեկուցողն էր ուշացել։ Նիստը ընդմիջվեց, ընդմիջումից հետո Նիկոլը եկավ դահլիճ ու անմիջապես ցույց տվեց, որ նեղացած է, թողեց-գնաց։ Երեկվա նեղանալուց հետո թվում էր, էսօր թիմը մեկ մարդու նման կգա, բայց էսօր «մեծարգո»-ին լրիվ դաս տվեցին՝ նիստին չգալով։ Անգամ սովորական օֆիսում երբ աշխատողներն իմանում են, որ գլխավոր տնօրենը գալու է, ավելի շուտ են աշխատանքի գալիս։

ՔՊ թիմը սրանով ցույց է տալիս, որ չի հարգում Նիկոլին․ կարող է՝ վախենում են, օրինակ՝ որովհետև հիշաչար է, որովհետև՝ վրեժխնդիր է, որովհետև՝ կոմպրոմատներ ունի, բայց հարգանք այդտեղ չկա։ Մենակ էս ներկա-բացակայով չի երևում դա, չնայած որ այն իրականում լուրջ թեմա է։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում մի 10 անգամ ծեծկռտուք է եղել՝ սկսած 2019 թվականից։ Ինքը էնտեղ նստած՝ ՔՊ-ականները սադրել են, կռիվ են սարքել, նա ստիպված ախռանիկների ուղեկցությամբ թռել է դահլիճից։ Նիկոլի ներկայությամբ ջրի շշերով իրար խփել են։ Սա նրան չհարգելու մասին է, իր ներկայությունից որչ մեկ չի ազդվում։

Սրանք համոզում են իրենց, թե թիմը կուռ է, ամուր է, իրար հետ են, ներդաշնակ են։ Դուք անգամ չեք կարողանում պայմանավորվել, որ նիստի գաք, իրար ինադ եք ընկնում։ ԱԺ նախագահ աշխատողն ընդհանրապես, մեկ գործ տվող է աշխատում, մեկ մամուլի քարտուղար Նիկոլին, մեկ պրոտոկոլի ներկայացուցիչ․ Նիկոլի մեջքի հետևից էն կողմ չի գնում։ Սա խորհրդարանական երկիր է․ լրիվ մոռացել եք այս մասին ու խայտառակ եք անում ձեզ։

Կառավարութան նիստում հարյուր անգամ դժգոհել է, հանձնարարականներ է տալիս, չեն կատարվում։ Ինչո՞ւ չեն կատարվում։ Որովհետև լուրջ չեն ընդունում. էդ պաշտոնյան, որ պետք է հանձնարարական կատարի, լսում է էդ նիստի ժամանակ դրա երկար-բարակ, անիմաստ ելույթները, աբսուրդ բաների շուրջ ջուր ծեծելը, սատանա բռնելու հանձնարարականները։ Ու անլուրջ են վերաբերում։

Իսկ մտածե՞լ են, արդյոք, եթե ՔՊ-ականները չեն հարգում Նիկոլին, բա մյուսնե՞րը որքան չեն հարգում։ Էլ չեմ ասում, որ հանրության մի մասն էլ ընդհանրապես անտարբեր է վարչապետ կա թե չկա, ինչ է անում, ինչ չի անում։

Այսօր մի ուշագրավ լուր կարդացի․ այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք Վաղարշապատի համայնքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հանրահավաք անել Էջմիածնում։ Գրված է, որ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չխառնվի քարոզարշավին, որովհետև նա հենց ելույթ ունենա, դա հակափիար է լինելու։ Հիմա հանրահավաք են անում, բայց որպեսզի կարողանան մարդ հավաքել, էլի դիմել են սիրված մեթոդին՝ դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի դպրոցների աշխատակիցների, սաների ծնողների ցուցակներ են կազմում՝ հանրահավաքի բերելու համար։ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես էր Երևանում Ավինյանի քարոզարշավի ժամանակ ցուցակագրված բերում տարբեր հիմնարկների աշխատողների, հետո պարզվեց՝ Փաշինյանն է հրահանգել իրենց ներքին փակ խմբերում մարդաշատություն ապահովել։

Հասկանո՞ւմ է ՔՊ-ն, նա էն վիճակում է, որ առանց մարդկանց բերման ենթարկելու՝ հանրահավաք չի կարողանում անել, առանց շարժը կանգնեցնելու՝ 100 մետըր չի կարողանում գնալ։ Ձեր հույսը բերման ենթարկելն է, գործ տալն է, որովհետև ձեր խնդրանքները զուտ վստահությունից, հարգանքից ելնելով՝ կատարող չկա, կարծում եմ։

ՔՊ-ն՝ իր ղեկավարով, իրավիճակին չի տիրապետում․ դա կարող ենք ասել մեծ վստահությամբ, ընկել է 2017 թվականի ՀՀԿ-ի օրը։ Անընդհատ գոռում-ճչում են, թե՝ «ժողովուրդը մեր կողմից է»․ բայց ժողովուրդն էլ չի ուզում դրանց երեսը տեսնել։ ՔՊ-ն մնացել է 2018-ի տակ, սրանց թվում է՝ 2018-ի ապրիլի 23-ի մեծ հանրահավաքի ժողովուրդը հիմա էլ է իրենը։ Մի հատ կեղծ իրականություն են տեղեծել ու դրա մեջ ապրում են։ Ապրում են ֆեյսբուքում, անիմաստ ելույթներ են ունենում, տակի անզուսպ արձագանքները, հայհոյանքները խնամքով մաքրում են, թողնում են իրենց ֆեյքերի գովեստները ու մտածում՝ նորմալ է։ Ոչինչ էլ նորմալ չէ։

Իրենց թվում է՝ մի քանի հոգի են դժգոհ, դրանց հետևից էլ ԱԱԾ ուղարկելով՝ մյուսները հաշտ են իրենց իշխանության հետ, խնդիրները վերանում են։ Քանի հոգու էլ տանեք բանտ, աշխատանքից ազատեք, վրաները գործ տաք, ճնշեք, ձեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվելու։ Երեկ էլ եմ հաղորդման մեջ անդրադարձել՝ ինչ էլ խոսեք, ինչ բյուջե էլ քննարկեք, ինչ խրոխտ ելույթներ էլ ունենաք, չեք կարող ձեր բերած աղետների բեռի տակից դուրս գաք։ Ուզում եք՝ էնքան ասֆալտ արեք, որ սաղ կյանքում էլ չանեք, չի ընկնում ձեր ուսերից էդ բեռը, չի մաքրվում ձեր վրայից խարանը։

Ասում է՝ մենք Ղարաբաղի համար էնքան բան ենք արել, որքան ոչ մի իշխանություն․ հանձնել եք․ այո, դա չի արել ոչ մի իշխանություն։ Սյունեցի մի պապիկ, ում գյուղի տների մի մասը հանձնել են ադրբեջանին, իրենց համար սարքել նոր տներ, ասում է՝ ես ուզում եմ իմ հին տունը հետ բերեն, իմ չաքած պատերի մեջ ապրեմ, բայց լինեմ երջանիկ, որ գյուղը իմն է, գյուղը անվտանգ է։ Դուք մարդկանցից շատ բան եք խլել։ Ու էսօր ոչ մեկին պատասխան չեք կարողանում տալ, հոխորտում եք, մեղքը սրա-նրա վրա գցում, հիստերիկանում ու վերջում էլ նրանց վրա ուղարկում եք իրավապահներին։ Պատասխան տալ չկարողանալուց է։

Փաշինյանը ծանր վիճակում է․ սա 2018 թվականի Հայաստանը չէ կամ 2019 թվականի, երբ նրան քննադատում էր միայն ընդդիմությունը։ Հիմա ՔՊ-ին, Նիկոլին քլնգում են, կոպիտ բառերով նրանց մասին խոսում են, հայհոյում են Ժողովրդի գրեթե ամբողջ մասը․ անգամ նրանք, ովքեր ընդդիմությանը չեն ընդունում, մեկ է՝ իշխանությանը հայհոյում են։ Հանրային դժգոհություն է հարկային քաղաքականությունից սկսած՝ մինչև Ղարաբաղի ծախելու հարց։ ժողովուրդը ձեզ չի էլ լսում, դեմքը տեսնում է, հայհոյում ու անցնում առաջ․ ձեր դեմքն արդեն նյարդայնացնում է  մարդկանց։

Կարճ ասած՝ այ սրա համար էլ ՔՊ-ում անորոշ վիճակ է ու քաոս, խառնաշփոթ է։ Սրանք ուզում են ցույց տալ, թե տեսեք՝ մեր քաղաքականությւոնն են ընդունում, մեզ են քվեարկում, բայ անգամ զոռելով դա չի ստացվում։ Նիկոլն էսօր իր սրտի խոսքն էր ասում, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով՝ ոչ։ Հաջորդ խորհրդարանում թե ով կլինի, ով ոչ՝ չգիտեմ, բայց դուք ո՞ւր կլինեք։ Ա՛յդ մասին մտածեք։

Նիկոլ Փաշինյանը մնում է զոռով, 2021 թվականից ի վեր, արդեն 4,5 տարի զոռով երկարաձգում է։ Բայց այլևս դժվար է նրա համար, զոռով մնալ էլ չի ստացվի։ Նա բեռ է դարձել թե՛ ժողովրդի վրա, թե՛ պետության վրա, թե՛ անգամ իր կուսակցության վրա, թթվի քարի նման։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան

1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1993 թվականի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ: Սկսվեց արցախյան ազատամարտի ամենափառահեղ փուլը, երբ թշնամին դուրս նետվեց Արցախի Հանրապետության տարածքից,...

Արևադարձային տաք հոսանքներ են մոտենում. Գագիկ Սուրենյան

Արևադարձային տաք հոսանքներ են մոտենում. Գագիկ Սուրենյան

Հունիսի 28-ից սկսած ցիկլոնը գրեթե ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին։ Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝...

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար...

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։ Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց...

Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա, ասում ա՝ Արարատը մոռացեք․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Լոռվա բնակիչներին։ Կարծիքները՝...