ՔՊ-ի ու Ավինյանի տրանսպորտային «բարեփոխումը» տապալված է. Գևորգ Ստեփանյան

15 Սեպտեմբերի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևան քաղաքի տրանսպորտի «բարեփոխման», կանգառների ավելացման ու բարեկարգման համար բյուջեից մսխել են 2 մլրդ 98 մլն դրամ։
Ձեր հազարավոր բողոքներին առ այն, որ չկահավորված ու խայտառակ վիճակում գտնվող կանգառներում ժամերով սպասում եք տրանսպորտի, պատասխանեմ՝
Երևան քաղաքում 800 շարժակազմ ունեցող տրանսպորտի շուրջ 200 միավորը գտնվում է անսարք վիճակում, որոնք չեն վերանորոգվում սպասարկման կենտրոններին մի քանի 100 միլիոն դրամ պարտք կուտակելու հետևանքով։
Տարբեր ոլորտներ ձախողած ու քաղաքի կառավարումը տապալածները, ձեր նյարդերի հաշվին օրեցօր ավելացնում ու դիզում են սեփական ունեցվածքը։
ՔՊ-ի միակ կարգախոսը՝ ասե՛ք չասե՛ք, մենք ձեզ թալանելու ու հարստանալու միակ գործընկերն ենք»:

Նմանատիպ նյութեր

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը՝ Դևդորակի կիրճում տարերային աղետի վտանգի վերացումից հետո։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ վաղ նախազգուշացման համակարգը գործարկել էր ազդանշան, ինչից հետո անվտանգ գոտի...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Սեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության...

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ՄԱԿ ԳԱ շրջանակում երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրեցին նաև 2024 թվականի սեպտեմբերին՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրեց իր հեղինակած գիրքը, որը ավելի արդար աշխարհ ունենալու...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

Մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցում են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների...

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին...