Պետք է խստացնենք տուգանքները. Ավինյանը՝ շինաղբի մասին

2 Նոյեմբերի, 2026

Մեր նախորդ շրջայցին տեսանք, որ մենք մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք մեր աղբամանների մեջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ կոնկրետ մի դեպքում Բաղրամյան պողոտայում տեսախցիկներով պարզել են, թե ովքեր են այդ շինաղբը լցրել աղբամանի մեջ, և այդ մարդիկ տուգանվել են. «Սա նշանակում է, որ մենք հնարավորությունը ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում և աղբամանի մեջ լցնում իրենց շինաղբը, որը արգելված է։ Կարծում եմ՝ սրանից հետո իրավախախտումների նոր կազմակերպվող միավորը պետք է արձանագրի այս տեսակ խախտումներ: Այս պրոցեսը կարծում եմ՝ նաև կարելի է որոշ չափով ավտոմատացնել: 30,000 դրամի տուգանք էր, բայց կարծում եմ՝ նաև տուգանքների չափով կարելի է որոշակի խստացման գնալ, որովհետև իրականում սա շատ համատարած երևույթ է և պետք է պայքարել այդ երևույթի դեմ»,–ասաց նա։

Ավինյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա ինչ–որ մի ամսից սկսած սկսելու են նաև շինաղբի հավաքման համար որոշակի տարաներ թողնել։ Արդեն 50 հատ նման տարա գնվել է, ևս 50–ը կգնվի։

«Այսինքն Երևանում 100 տեղ մենք ունենալու ենք շինաղբ տեղափոխելու համար նախատեսված հատուկ տարաներ»,–ասաց Ավինյանը՝ հավելելով, որ դա որոշակի վճարում է ենթադրելու։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը իրանական անօդաչու թռչող սարքեր է չեզոքացրել

Ադրբեջանը իրանական անօդաչու թռչող սարքեր է չեզոքացրել

Ադրբեջանը չեզոքացրել է «երկրի տարածքում» հայտնված իրանական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «minval.az»-ը։ «Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, Սահմանապահ զորքերի «Հորադիզ» և «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալների...

Հայրենիքն ավելի մեծ և լայն հասկացություն է, քան՝ Պետությունը. Տեր Մաղաքիա

Հայրենիքն ավելի մեծ և լայն հասկացություն է, քան՝ Պետությունը. Տեր Մաղաքիա

Արդյո՞ք հայրենիքը պետությունն է։ Այսօր հաճախ է շահարկվում այս թեման։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե հայրենիքի և պետության շահերը համընկնեին և միասնական լինեին։ Ցավոք, այսօր այդպես չէ, այս մասին նշել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան, 5-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 5-7-ին՝ ժամանակ առ ժամանակ ողջ...