Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

4 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։

Մեզ ահազանգել են մայրաքաղաքում գործող սննդի կետերի մի քանի սեփականատերեր եւ տեղեկացրել, որ վերջին շրջանում քաղաքապետարանից մասսայաբար տուգանքի ծանուցագրեր են ստանում, թե իբր իրենց սննդի կետերն աշխատել են կեսգիշերն անց, սակայն իրենք դրա մասին չեն տեղեկացրել, որպեսզի հարկային այլ դաշտում աշխատեն:

Ինչպես հայտնի է՝ կեսգիշերն անց գործող սննդի կետերը հարկվում են տարբեր սկզբունքով։ Մինչդեռ այս կետերի սեփականատերերը վստահեցնում են, որ մինչեւ 20։00-ն են աշխատել: Խոսքը շաուրմանոցների, բուլկու-խաչապուրու խանութների եւ նմանատիպ այլ օբյեկտների մասին է, իսկ տուգանքի չափը 200-300 հազար դրամ է, որը նրանց համար փոքր թիվ չէ։

Այն տնտեսվարողները, ովքեր փորձել են հակադարձել, ապացույցներ են պահանջել, քաղաքապետարանն ուղղորդել է․ գնացեք՝ դատական կարգով վիճարկեք տուգանքները: Բայց բոլորը չէ, որ կարող են փաստաբան վարձել, տուգանքի չափով վճարել նրանց ծառայության համար եւ ապօրինի որոշումները վիճարկելիս պարտվել պետական կառույցին: Իսկ քաղաքապետարանն ուղղակի օդից փող է լցնում բյուջե, որ միլիոններ դուրս գրեն տարբեր համերգների եւ շոուների վրա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հունգարիայի արտգործնախարարը Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել

Հունգարիայի արտգործնախարարը Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանից ներկրվող գազից և նավթից։ Նրա խոսքով՝ երկիրը կպահպանի ռուսական գազից հրաժարվելու համար Եվրամիության սահմանած ժամկետը։ Օրբանը հավելել է, որ Հունգարիան նավթի...

Որոշ դատավորներ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ․ նրանց հրահանգ տալու կարիք էլ չկա․ Դանիելյան 

«Դատարանի վրա հսկայական ճնշումներ կան։ Կան դատավորներ, որոնք, այսպես ասած, փորձում են որոշակի առումով ինքնուրույնություն դրսևորել։ Այդ դատավորների հետ կապված ոչինչ չունեմ ասելու։ Բայց կան դատավորներ, որոնք իրենց նախաձեռնությամբ փորձում են...

ԵՄ-ն ուրախ է աջակցել ՀՀ-ում Կենսաչափական համակարգի ներդրմանը. հայտարարություն

ԵՄ-ն ուրախ է աջակցել ՀՀ-ում Կենսաչափական համակարգի ներդրմանը. հայտարարություն

Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում...

Նոր անձնագիր ստանալու սպասարկումը տևում է առավելագույնը հինգ րոպե․ Արփինե Սարգսյան 

  «Մոլերում 11-ական սպասարկման կետեր ունենք, որոնք գործում են յուրաքանչյուր մարզում։ Յուրաքանչյուր մարզում բացել ենք մեկական գրասենյակ, ավելի ճիշտ՝ որոշ մարզերում երկուսն ենք բացել։ Ընդհանուր թիվը 14 է, իսկ մարտին այն կհասնի 23-ի։...

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու որոշումը հենց Հայաստանի որոշումն է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու որոշումը հենց Հայաստանի որոշումն է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը՝ համապատասխան օրակարգի հաստատման դեպքում։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...