ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»

31 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ-ի «գլադիատոր» Նարեկ Բաբայանը, պարզվում է, հենց «բոյ տալու» համար է բերվել ԱԺ։ Բաբայանը «ռազբորկաներում» կոփված, «սեւ գոտի» ստացած տղա է, եւ նրա համբավի մասին ՔՊ-ում բոլորը գիտեն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրան ի սկզբանե ասվել է, որ բոլոր նիստերի սկզբից մինչեւ վերջին պահն իր ֆիզիկական ներկայությունը պետք է ապահովի դահլիճում, որպեսզի նման դեպքերում՝ կռիվների ժամանակ, իր առաքելությունն իրականացնի, եւ այդ պահը չուշացավ։ Իսկապես` Բաբայանը երբեք չի խոսում, հարցեր չի տալիս, հայտարարություններ չի անում, բայց «պատվով» է կատարում իր առաքելությունը` մշտապես նստած է նիստերի դահլիճում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝  31. 10․ 26թ

Նմանատիպ նյութեր

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով...

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 23-ին հաստատվել է Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման ծրագիրը, նախագծային աշխատանքներն ավարտված են։ Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող հայ վարորդներն ասում են, որ մինչ Հայաստանում տարիներով քննարկվում է...

Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը. «Հրապարակ»

Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ընտրություններից երկու տարի առաջ արդեն նախընտրական գործընթացների մեջ է: Նա համատիրություններն է կարգի բերում, յուրայինների նշանակում՝ ազատվելով հակաիշխանական տարրերից: Նաեւ փիառ ռիլեր է նկարում,...

Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»

Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայերի միության վարչության նիստ, եւ Արա Աբրահամյանը ներկայացրել է նոր տեղակալին՝ առաջին փոխնախագահ Վահե Սամվելի Պետրոսյանին։ Նա Արխանգելսկի մարզի նահանգապետի առաջին տեղակալն է, նահանգապետի ու...