Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:
Նա սրտի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է «Արմատ մեդիան»:
Հիշեցնենք՝ ս.թ.-ի հոկտեմբերի 21-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում, այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:






