ՔՊ-ի տեսակետն է՝ քանի որ Անդրանիկ Քոչարյանի մազերի գույնը կյաժ չէ, չեն ստեղծելու էթիկայի հանձնաժողով. Թովմասյան

6 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 6-ին, խորհրդարանը քննարկում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Հիմնական զեկուցողը Թագուհի Թովմասյանն է:

Նա ներկայացրեց ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստանի» հիմնավորումն այն մասին, որ այս անհրաժեշտությունն առաջացել է մարտի 20-ին ԱԺ միջանցքում ցուցաբերած Անդրանիկ  Քոչարյանի վարքը քննելու համար, քանի որ պատգամավորը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբարել է  ակնհայտ անհարգալից վերաբերմունք։

Պատգամավորը նաև հիշեցրեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում  ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի տեսակետն այս հարցի վերաբերյալ, որ՝ «մենք ոչ մի դեպքով չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, մեջների կյաժը պարոն Քոչարյանը չի»։

«Իշխող խմբակցությունը համարում է, որ Անդրանիկ Քոչարյանը խախտել է պատգամավորի էթիկայի վարքականոնը, բայց միաժամանակ, քանի որ մազերի գույնը  կյաժ չէ, հետևաբար չեն ստեղծելու այդ էթիկայի հանձնաժողովը»,- ասաց Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...