Կարմիր Խաչից այլևս չեն այցելելու Բաքվում պահվող հայ գերիներին

30 Հուլիսի, 2025

Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին միջազգային Կարմիր խաչից փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին:

«Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչը ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ», — «Ազատությանն» ասել է գերիներից մեկի հարազատը:

Գերիների հարազատների շրջանում այս լուրը լուրջ մտահոգություն է առաջացրել, քանի որ Կարմիր խաչը միակ կառույցն էր, որ կարողանում էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայերին, տեղեկանալ նրանց իրական վիճակին, զբաղվել առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահովել հարազատների հետ

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց գերիներից մեկի հարազատը՝ «թե՛ իրենց, և թե՛ գերիների վերջին հույսն» էլ մարեց. — «Էդ կապը, Կարմիր խաչը մեծ հույս էր մեզ համար և իրենց համար, որ էլ չկա, մենք արդեն 99 տոկոս հույսից կտրվել ենք, հա՛մ մենք, հա՛մ գերիները: Միակ միջոցը Կարմիր խաչն էր, որ ընտանիքների հետ կապում էր, մի քիչ էդ մարդկանց մոտ լույս էր վառվում, էդ էլ անջատեցիք, էդ էլ կտրեցիք»:

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն ազդարարեց՝ Հայաստանը տարածաշրջանային այդ գործընթացում ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. քաղաքագետ

Միրզոյանն ազդարարեց՝ Հայաստանը տարածաշրջանային այդ գործընթացում ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. քաղաքագետ

«Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է», Վարշավայում ֆորումի ժամանակ հայտարարում է Հայաստանի ԱԳ...

Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am

Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ի ավագանու նիստի ընթացքում ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Լրագրողը հարցրեց, թե արդյոք այն աշխատավարձը, որը ստանում է, դժվա՞ր է դրանով ապրել, ինչին փոխքաղաքապետն արձագանքեց․ «Եղել է ավելի դժվար, բայց եթե նկատի...

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը...

Ընկերությունների կապարակնքումը խնդիր չէ, այլ հանցագործություն․ Արամ Օրբելյան 

Կնքված ընկերությունները ոչ թե խնդիր են, այլ հանցագործություն։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ ՀՀ...

Նիկոլ Փաշինյանի միահեծան, բռնակալական նկրտումները պետք է սանձել․ Արթուր Խաչատրյան 

  ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց քննիչ հանձնաժողով ստեղծել։ Մենք դա համարում ենք խայտառակություն։ Սա հարված է ազգի ինքնությանը, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա և, վստահ եմ, կմնա որպես մեր...