Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ․ «Ժողովուրդ»

25 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ կորածների հարազատների հետ:

Ժողովուրդ օրաթերթին անհետ կորածների մի քանի ծնողներ դժգոհեցին, որ նախ բոլորը չէ, որ տեղյակ են եղել նման միջոցառման մասին, բացի այդ, թույլատրվել է այդ միջոցառմանը մասնակցել միայն իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցողներին: Ամեն դեպքում, մի շարք ծնողներ աբսուրդ են համարում միջոցառման ժամանակ հնչած մտքերն ու ամենևին համաձայն չեն առաջարկության հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել և փոխանակել ողջ տեղեկատվությունը անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Սա հիմք ընդունելով՝ առաջարկվել է երկխոսություն սկսել ադրբեջանցի անհետ կորածների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցած Գոռ Մուրադյանը՝ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահը, որը անհետ կորածի հորեղբայր է, ծնողներից Սասուն Բադոյանը և Ասյա Դանիելյանը, ըստ մի քանի ծնողների, հնարավոր է՝ տեղում համաձայնել են նման երկխոսություն ծավալելուն, միայն թե մի հույս ծնվի, որ անհետ կորածներից որևէ մեկը կգտնվի:

Սակայն 6 տարի իրենց երեխաներին փնտրող ու խաբված ծնողների մեծ մասը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում կտրուկ էին արտահայտվում և դժգոհեցին, որ դա աբսուրդ է. «Գնանք Բաքու, հանդիպենք անհետ կորածների ծնողներին, որ ինչ անենք: Ասում են՝ դե դուք ՀՀ-ում կճնշեք իշխանություններին, իրենք էլ թող Ադրբեջանում ճնշեն իշխանություններին, որ գտնեն կորածներին: Բայց սա անլուրջ է»,- Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում դժգոհեց ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը՝ որևէ դրական պրոցես չխաթարելու համար:

Հիշեցնենք, որ արցախյան երկու պատերազմներից հետո հայկական կողմն ունի շուրջ 1000 անհայտ կորած, որոնցից մոտ 200-ը՝ վերջին՝ 2020 թվականի պատերազմից։ Եվ շուրջ 6 տարի է, ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հուսախաբ են անում ծնողներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը․ «Հրապարակ»

Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ գրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պատրաստվում են փոխարինել փորձառու դիվանագետ Սամվել Մկրտչյանով, որը ողջ կյանքում եվրոպական երկրներում է աշխատել, իսկ 2004-2010 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական...

Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»

Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շուրջ վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բանն այն է, որ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմավիրի...

Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»

Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայտարարվում էր, թե նոր սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում, սակայն ՔՊ խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրապարակված տեքստից կուսակիցները եւս անակնկալի են եկել։ Ասացին, որ իրենք էլ են հետեւում...

Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը. «Ժողովուրդ»

Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը նկատել է ուշագրավ դրվագ. դատավոր Արման Հովհաննիսյանը, որը հանրային ընկալման մեջ համարվում է սկզբունքային դատավորներից մեկը, երիտասարդների հետ հանդիպման է մասնակցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Հանդիպման...

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում. «Հրապարակ»

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին սահմանադրության նախագծի եւ ԹՐԻՓՓ-ի ծրագրի մեկնարկը հայտարարելուց հետո ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ ՀՀ վարչապետն ընդունեցին Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին գրեթե ողջ կազմով: Բացի այն, որ այդ հավաքով Փաշինյանը թերեւս...