Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ

29 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է քարով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն  են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ցուցակներում

Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ցուցակներում

Սպիտակում ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են ընթանում։ Դիտորդները, սակայն, մի շարք խախտումներ ու խնդիրներ են արձանագրել, որոնք էական ազդեցություն ունեցող չեն համարում, հայտնել է Ազատությունը։ Մասնավորապես, տեղական դիտորդները նշել են բաց քվեարկության և...

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Ղազինյան

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Ղազինյան

ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ մնալով Ձեր տված մանդատին՝ հայտարարում եմ, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։ Ավելին՝ համոզված եմ, որ...

ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում

ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված...

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ. Նարեկ Կարապետյան

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ. Նարեկ Կարապետյան

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ: Այս մասին գրել է  «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը...

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 4.41-41.10%-ը

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 4.41-41.10%-ը

ԿԸՀ-ն ներկայացրել է նոյեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության ցուցանիշները՝ ժամը 11:00-ի դրությամբ։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք՝ 6.60% Արագածոտնի մարզի Ապարան համայնք՝ 11.61% Արմավիրի մարզի...