Կարևորը՝ COP17-ի մասին

15 Հոկտեմբերի, 2026

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։

Համաժողովի ընթացքում երկրները գնահատելու են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացը։ Դրա նպատակներից են մինչև 2030 թվականը ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ի պահպանումը, աղտոտման նվազեցումը և վնասված էկոհամակարգերի վերականգնումը։

Հոկտեմբերի 16-ին նախատեսված է առաջնորդների բարձր մակարդակի գագաթնաժողովը, իսկ հիմնական միջոցառման բացման արարողությունը՝ հոկտեմբերի 18-ին։

Համաժողովին հրավիրված են կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչները։ Դրանց թվում են աշխարհի տարբեր տարածաշրջանների երկրներ՝ Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից, Ամերիկայից և Օվկիանիայից։ Երևանում ակնկալվում է 10-15 հազար մասնակցի ներկայություն։

Համաժողովների աշխարհագրությունը

Կենսաբազմազանությանմասինկոնվենցիայիառաջին համաժողովը 1994 թվականին տեղի է ունեցել Բահամների Նասաու քաղաքում։ Հետագա համաժողովները կազմակերպվել են Ինդոնեզիայում, Արգենտինայում, Սլովակիայում, Քենիայում, Նիդեռլանդներում, Մալայզիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Հարավային Կորեայում, Մեքսիկայում և Եգիպտոսում։

COP15-ի առաջին մասը 2021 թվականին անցկացվել է Չինաստանի Կունմին քաղաքում, իսկ հիմնական մասը՝ 2022 թվականին, Կանադայի Մոնրեալում։ COP16-ը 2024 թվականին տեղի է ունեցել Կոլումբիայի Կալի քաղաքում, իսկ չավարտված հարցերի քննարկումը շարունակվել է 2025 թվականին՝ Հռոմում։

Հայաստանը COP17-ի հյուրընկալող երկիր է ընտրվել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող COP16-ի ընթացքում։ Որոշումն ընդունվել է մասնակից երկրների քվեարկությամբ։

Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոփոխություններ

COP17-ի հետ կապված՝ մայրաքաղաքի դպրոցներում դասերի ժամանակացույցը փոփոխվել է։ Սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ դպրոցներն աշխատում են վեցօրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշնանային արձակուրդը նախատեսվել է երկու շաբաթ՝ մեկ շաբաթվա փոխարեն։ Միջոցառման շաբաթվա ընթացքում դասեր չեն անցկացվելու։

Հայտարարվել է պետական համակարգի որոշ աշխատակիցների հեռավար աշխատանքի հնարավորության մասին՝ Երևանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։

ՆԳՆ ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կիրականացնի շուրջօրյա ծառայություն՝ համաժողովի անվտանգությունն ապահովելու համար։

Ոչ աշխատանքային օրեր չեն սահմանվել։

Երթևեկության սահմանափակումներ

Ոստիկանության հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին միջազգային պատվիրակությունների ու բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի։

Վարորդներին հորդորվել է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական մեքենաների օգտագործումը, օգտվել հասարակական տրանսպորտից և նախապես պլանավորել երթուղիները։

Որքա՞ն կարժենա COP17-ը Հայաստանին

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացմամբ՝ համաժողովի կազմակերպչական ծառայությունների համար պետական բյուջեում նախապես նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։

2026 թվականի օգոստոսի 13-ին կառավարությունը լրացուցիչ հատկացրել է 2 միլիարդ 640 միլիոն 797 հազար 500 դրամ։ Այդ գումարով նախատեսվել են չորս վրանների վարձակալություն՝ ընդհանուր 5400 քմ մակերեսով, կահույքի ու սարքավորումների ձեռքբերում և տրանսպորտային ծառայություններ։ Նախարարության խոսքով՝ կազմակերպչական ծախսերի վերաբերյալ նոր պայմանագրեր ևս պետք է ներկայացվեին կառավարությանը։

Առանձին ֆինանսական որոշումներով «Մերիդիան Հոլդինգ» ընկերությանը տրամադրվել են նաև բյուջետային վարկեր՝ համաժողովի անցկացման տարածքի կառուցման համար։ Վարկը պետական ծախսից տարբերվում է նրանով, որ վերադարձման ենթակա միջոց է։


Կոռուպցիոն ռիսկեր

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտարարել է, որ COP17-ի գովազդային արշավի համար կնքվել է երեք պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 452 միլիոն դրամիչափով, և երեքն էլ կնքվել են նույն կազմակերպության հետ՝ առանց մրցույթի։

Լիանա Մանուկյանը, ամբիոնից հերթով ներկայացնելով ձեռք բերված ապրանքների իրական շուկայական արժեքներն ու պաշտոնական պայմանագրերում ամրագրված գները, բացահայտել է անհավանական գերավճարներ և ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր։

Մասնավորապես, պետությունը ձեռք է բերել 16500 հատ թերմոս՝ յուրաքանչյուրը 7800 դրամով, մինչդեռ մանրածախ շուկայում լավ որակի նմանատիպ թերմոսների արժեքը տատանվում է 2000-3500 դրամի սահմաններում, և նույնիսկ բրենդային տպագրություն ավելացնելու դեպքում (մոտ 1000 դրամ) ամենաթանկ գինը չէր կարող գերազանցել 4000 դրամը։ Բացի այդ, պետական գնումներով ձեռք է բերվել 19700 հատ բեյջի թել՝ յուրաքանչյուրը 1248 դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ շուկայում նույնիսկ մանրածախում 55 դրամից բարձր գնով բեյջի թել գտնելն անհնար է եղել, իսկ մասնագետների գնահատմամբ՝ ամենաբարձր որակի տպագրությամբ բեյջի թելն առավելագույնը կարող է արժենալ 600 դրամ։

Անդրադառնալով մյուս պարագաներին՝ պատգամավորը նշել է, որ պետությունը 16500 հատ էկո պայուսակ է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 3432 դրամ, մինչդեռ արդեն բրենդավորված նմանատիպ պայուսակների շուկայական գինը կազմում է ընդամենը 3000 դրամ։ Ձեռք է բերվել նաև 18550 հատ կրծքանշան՝ 2340-ից մինչև 2964 դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ շուկայում լավագույն որակի նմանատիպ նշաններն արժեն 1800 դրամ։

Այս բոլոր տվյալները վերլուծելով՝ Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ, առանց գնումների մասնագետ լինելու, ընդամենը մեկ օրում իրականացրած շուկայական ուսումնասիրության արդյունքում իրեն հաջողվել է հաշվարկել միայն այս պայմանագրում պետբյուջեից անհիմն վատնված 84 միլիոն 984 հազար 600 դրամ։

 

Վերոնշյալից կարող ենք եզրահանգել, որ Հայաստանի՝ միջազգային հարթակ ներկայանալու հնարավորությունը գործող կառավարության ձեռքերում վերածվել է հանրային միջոցների չարաշահման և կոռուպցիոն գործարքների հերթական առիթի։

Նմանատիպ նյութեր

Մինչև վերջ ոտքը գազին մխած՝ գնում են Ուկրաինայի ճանապարհով․ «Կարճ ասած»

Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանն այսօր ասել է․ «Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել»։ Իսկ ի՞նչ էր ասում նույն Միրզոյանը ուղիղ 6 տարի առաջ այս օրը։ Ասում էր․...

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի...

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի,  անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար...

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

Ի դեպ, Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին վերահաստատել է Փաշինյանի ասածը հանձնումների վերաբերյալ: «Այո, լուծումներից մեկն է։ Անկլավները, որոնք ունեցել են երկրները կարող է մեկը մնա մյուսին, այն մեկը`մյուսին կամ փոխանակվեն։ Կարող է և ուրիշ տարբերակներ լինեն...

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հետաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ը, ժամը 15:00-ն: Հետաձգման պատճառն այն է, որ ոստիկանությունը դատարան չի ներկայացրել տնային կալանքի տակ գտնվող ԱԺ «Հայաստան»...