8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար․ «Հրապարակ»

22 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «COP17-ի կազմակերպման վրա Հայաստանի կատարած ծախսերից կոռուպցիայի եւ վատնման հոտ է գալիս։ Մինչ ընդդիմությունը փորձում է հաշվել ծախսերի ընդհանուր չափը, նոր ծախսերի մասին ենք իմանում։

Մեկ շաբաթ առաջ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունը, առանց միցույթի, ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր է կնքել «Գասպարտուր» ՍՊԸ-ի հետ։ Ըստ դրա՝ գնվել են Կահիրե-Դուբայ-Երեւան-Կահիրե, Նուակշոտ-Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ-Նուակշոտ, Անտանանարիվու-Դուբայ-Երեւան-Դուբայ-Անտանանարիվու, Վանուատու-Բրիսբեն-Դուբայ-Երեւան-Դուբայ-Բրիսբեն-Վանուատու, Կոնակրի-Փարիզ-Երեւան-Կոնակրի, Պարամարիբո-Ամստերդամ-Ստամբուլ-Ե-րեւան-Ստամբուլ-Ամստերդամ-Պարամարիբո, Սան Տոնե-Լիսաբոն-Ֆրանկֆուրտ-Երեւան-Ֆրանկֆուրտ-Լիսաբոն-Սան Տոնե, Նայրոբի-Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ-Նայրոբի, Ամման-Դուբայ-Երեւան-Դուբայ-Ամման, Դուբայ-Երեւան-Ստամբուլ-Դակար-Պրայա-Լիսաբոն, Լիսաբոն-Աթենք-Երեւան-Վարշավա-Լիսաբոն եւ Դաքա-Դուբայ-Երեւան-Դուբայ-Դաքա ուղղություններով ավիատոմսեր։

Մեծ մասն աֆրիկյան քաղաքներից Հայաստան ժամանելու թռիչքներ են, որոնցով աֆրիկացիները ժամանել են COP17-ին մասնակցելու` Հայաստանի բյուջեի հաշվին: Այս ավիատոմսերի վրա ծախսվել է 8 մլն 517 հազար 909 դրամ։

Նշենք, որ սա չի մտնում նախապես հայտարարված 30-50 միլիոն դոլար կազմող ծախսերի մեջ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...