Բնապահպան ակտիվիստները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել այն պահին, երբ Համալիրում ընթանում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը նվիրված գլխավոր համաձողովը՝ COP 17-ը։
«Ամուլսարի հանքը բազմաթիվ ռիսկեր ունի․ սեյսմիկ գոտի է 10 բալանոց, մեծությամբ 2-րդ սողանքային տարածքն է Հայաստանում, թթվային դրենաժի վտանգն է, որը հնարավոր չէ կառավարել և ռադիացիոն բարձր վտանգն է։ Բեռնի կոնվենցիան մեր դիմումի համաձայն որոշում է կայացրել՝ անհապաղ դադարեցնել շինարարությունն ու հանքարդյունաբերությունը Ամուլսարում, նշանակել նոր փորձաքննություն, առանց փորձաքննական եզրակացության հնարավոր չէ հանքարդյունաբերությունը, դա անօրինական գործունեություն է։ Մեր կառավարությունը COP17-ից առաջ արհամարհում է միջազգային կազմակերպության պահանջը։ Այսպես ձեռնոց է նետում միջազգային հանրությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





