Իշխանական շրջանակներում լարված իրավիճակ է․ «Ժողովուրդ»

14 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավական լարված իրավիճակ է ստեղծել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված և նեղացած։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ և առաջարկել է նրան շարունակել աշխատանքը՝ որպես իր գլխավոր խորհրդական։ Սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը մինչև վերջին պահը համաձայնել է հեռանալ ԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանական շրջանակների ներսում հնչած հակափաստարկներին, չի փոխել իր որոշումը։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ թիմակիցներին վստահեցվել էր, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից և ակտիվ քաղաքական գործընթացներից դուրս է գալու։

Արդյունքում իշխանական թիմում, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Թե հատկապես ինչ հանգամանքներում է կայացվել Արմեն Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու և նրա փոխարեն Ալեն Սիմոնյանին նշանակելու վերջնական որոշումը, դեռևս քննարկման առարկա է իշխանական շրջանակներում։

Շատերը համարում են, որ հեղափոխության ակունքներում կանգնած Արմեն Գրիգորյանին նեղացնելը ճիշտ չէր»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀՀ էներգետիկ անվտանգության մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀՀ էներգետիկ անվտանգության մասին

Տեղի է ունենում փորձագիտական պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերներին և ազգային ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։ Քննարկմանը մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ, վառելիքաէներգետիկ համալիրի...

Չափազանց գերագնահատել էի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարողությունները. լավ ենք պրծել, որ «մեժդու սոբոյ ագավոռկա» չեք գրել. Սուքոյան

Չափազանց գերագնահատել էի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարողությունները. լավ ենք պրծել, որ «մեժդու սոբոյ ագավոռկա» չեք գրել. Սուքոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես կարծում էի, որ ՔՊ-ն իր ողջ քաղաքական և մասնագիտական  ռեսուրսը կենտրոնացնելու է նոր սահմանադրության բովանդակային և իրավատեխնիկական մշակման վրա՝ հանրությանը...

Մեր մանդատները 6–ով պակաս են. եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ես կհեռանամ. Փաշինյան

«Ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։ Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչո՞ւ։ Քանի որ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վեցով...

Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝  ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին

Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին

Քաղաքագետ Մարտին Խուրշուդյանը գրում է. «Կարդացի նոր Սահմանադրության նախագիծը ամբողջությամբ ու համեմատեցի գործողի հետ. Կարճ ասեմ. այն ավելի վատն է, ու ահա թե ինչու. Նախաբան. Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ», ավելացել է...