Իրանում ՀՀ դեսպանին «Նիկո՛լ, դավաճա՜ն» վանկարկումներով են դիմավորել

24 Ապրիլի, 2025

News.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների և Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի միջև։

Իրանի հայ համայնքի մեր աղբյուրի փոխանցմամբ` Թեհրանում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգային միջոցառման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները սուլոցներով և «Նիկոլ դավաճան» վանկարկումներով  են դիմավորել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանին, անգամ շուռ տվել նրա դրած ծաղկեպսակը։

Միջադեպի պատճառը եղել է Հայաստանի դեսպանության պահանջով Թեհրանում Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին ելույթ ու հանդիպումներ ունենալն արգելելը։

Աբրահամ Գասպարյանը Թեհրանում էր՝ մասնակցելու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնած միջոցառմանը։ Թեհրանի հայկական «Արարատ» մարզավանում նախատեսված միջոցառմանը Աբրահամ Գասպարյանը հրավիրված էր որպես բանախոս։

Նախատեսված էին նաև հանդիպումներ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Նմանատիպ նյութեր

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի...

Մենք տրամադրված ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ ՌԴ վարչապետին

Մենք տրամադրված ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ ՌԴ վարչապետին

«Միշուստինն ու Փաշինյանը բանակցություններ են վարում Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում: Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրային հարցեր, հույս ունեմ, կքննարկենք ու կլուծենք դրանք։ Այս մասին Եկատերիբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային...

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա հայտնեց, որ այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, թե ինչ են փնտրում իրավապահները՝ փաստաբանը չմանարամասնեց, քանի որ...

Ավինյանի կողմից «փրկված» քաղաքացին, 2020-ին «փրկվել էր» Արման Աբովյանի կողմի՞ց

Ավինյանի կողմից «փրկված» քաղաքացին, 2020-ին «փրկվել էր» Արման Աբովյանի կողմի՞ց

Լուր տարածվեց, թե Տիգրան Ավինյանը փրկել է կամրջից նետվել ցանկացող քաղաքացու կյանքը։ Պարզվում է, որ 2020 թվականին «Հաղթանակի» կամրջից նրա ինքնասպանության փորձը կանխել է այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը։ Բացի Արման Աբովյանից և Տիգրան Ավինյանից, այլ փրկողներ ևս...

50․000 դրամ և փորձաշրջան․ Ինչպես կիրագործվի Փաշինյանի նախընտրական խոստումը

  Հայաստանում 2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ է մտել ոստիկանության որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքների վերականգնման նոր կարգը։ Այժմ այն քաղաքացիները, որոնց պատժաժամկետն ավարտվել է,...