🔸️Ինչպես հաղորդում է Pars Today-ը, ուրբաթ երեկոյան, Հայաստան կատարած այցից հեըո, որտեղ մասնակցել է COP17 գագաթնաժողովին, Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու առաջիկա ծրագրերը։
🔹️Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները մասնագիտական հանդիպումներ անցկացնեն՝ համատեղ ռազմավարական փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։
🔸️Իրանի նախագահը տարածաշրջանային քննարկումների կարևոր ուղղություններից է համարել հաղորդակցային և տարանցիկ երթուղիների զարգացումը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների աշխարհագրական հնարավորությունները Եվրոպա, Պարսից ծոց, Աֆղանստան և Հնդկաստան տանող երթուղիներին կապելը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև մշակութային և քաղաքական կապերի ամրապնդման համար։
🔹️Անդրադառնալով Իրանի, Հայաստանի և Վրաստանի ընդհանուր հնարավորություններին՝ Փեզեշքիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը։
🔸️Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ փոխգործակցության զարգացումը կարող է նպաստել փոխադարձ շահերի ապահովմանը և կառուցողական կապերի ամրապնդմանը»






