Իրանում և Իրանի շուրջ զարգացումները մեզ համար լրջագույն խնդիրներ են խոստանում. Վարդան Բալյան

1 Օգոստոսի, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իրանում ամերիկյան դոլարի փոխարժեքը տարադրամի սև շուկայում հասել է 90 հազար ռիալի, պաշտոնական փոխարժեքը՝ 42 հազար է: Գնաճը, հատկապես, առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, ռեկորդային է՝ 80-100 տոկոս: Էլեկտարէներգիայի մատակարարումների խափանումները, ջրային դեֆիցիտը մարդկանց կյանքի որակի վրա խիստ բացասական ազդեցության հետ միասին պատճառ են դառնում բիզնեսի համար մեծ վնասների տնտեսության համարյա բոլոր ոլորտներում:

Չնայած տեղեկատվական հոսքերի նկատմամբ վերջին շրջանում վերահսկողության դիտարկելի ուժեղացմանը բազմաթիվ հաղորդումներ են ստացվում տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաների մասին: Մետաղաձուլական, տրանսպորտային և տնտեսության առանցքային այլ ճյուղերի մի քանի խոշոր ընկերություններում գործադուլներ են աշխատավարձերի բարձրացման պահանջով…

Իսլամական հանրապետությունում բավականին լուրջ բողոքական շարժումներ եղել են նաև նախկինում, որոնց իշխանությունները կարողացել են դիմագրավել: Օրինակ, 2023 թվականին իրանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով ոստիկանության հետ բախումների արդյունքում արձանագրվել էր 551 զոհ, այդ թվում՝ մոտ 70 երեխա, ավելի քան 34 հազար ձերբակալություններ…

Ներկա իրավիճակը, սակայն, էականորեն տարբերվում է՝ բոլոր մյուս դեպքերում համատեղ քաղաքական ռիսկի գոտում հնարավոր էր լինում գտնել քաղաքական կոնսենսուս հարկադրանքի կամ համոզման գործիքների կիրառումով:

Տպավորություն ունեմ, որ այդ համատեղ քաղաքական ռիսկի գոտին, որ հստակ սահմանագծված էր քաղաքական բոլոր դերակատարների համար, հիմա վերանում է:

Իրանում և Իրանի շուրջ զարգացումները արդեն տեսանելի ապագայում մեզ համար լրջագույն խնդիրներ են խոստանում բացասական իմաստով նախ և առաջ»:

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...