Նիկոլ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում ադրբեջանցի զինվորին արդարացնելու ձախողված փորձից հետո, այունամենայիվ, ստիպված եղավ ասել, որ նա հանցագործություն է կատարել, սակայն, փորձեց հավասարության նշան դնել ադրբեջանցի դիվերսանտի և քաղաքական հետապնդման ենթարկվող ՀՀ 2-րդ նախագահի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին.
«Համարյա վստահ էի, որ առանձին չի ասելու, որ ադրբեջանցի զինվորը հանցագործ է, այլապես գալիք հանդիպմանը էրդողանի գրքի փոխարեն էդ զինվորի նկարն էին գիրկը տալու և նկարելու:
Համարենք՝ էս անգամ նախագահը իրեն փրկեց գիրկը մի բան վերցնելուց:
Ի տարբերություն ներկա խայտառակության՝ նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում և արժանանում վարչապետների փաղաքշանքին»,- ասել է Միկոյանը:





