Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին

11 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահին՝ առողջական վիճակի մասին երևակայական պնդումներ անելով։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։ Նախագահի տարած բժշկական միջամտության մասին արդեն բոլորին է հայտնի, և նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա։ Իսկ Նիկոլի և Ալիևի բաղձալի կալանքի նիստի մեկ օրով հետաձգումը եղել է բժիշկների ցուցման համաձայն։

Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը։
Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, և կան ղեկավարներ, որոնք անարժանապատիվ կերպով քարշ են տալիս իրենց գոյությունը, չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից։

Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ․ տուռնիկի նման մի բանից է կախված»։

Share 

Նմանատիպ նյութեր

ԵՄ հատուկ ներկայացուցիչը օկուպացված Արցախ այցից հետո Հայաստան կայցելի

ԵՄ հատուկ ներկայացուցիչը օկուպացված Արցախ այցից հետո Հայաստան կայցելի

Հարավային Կովկասի գծով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան և օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո նախատեսում է այցելել Հայաստան, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված...

Իրավիճակը միջազգային ատյաններին չի հուզում, չպետք է մեզ հույս տանք․ Արման Աբովյան

  «Յուրաքանչյուր բռնապետական համակարգի հիմնական նպատակն է լռեցնել մարդկանց և, ըստ էության, խլել նրանցից ամենակարևոր իրավունքը՝ չհամաձայնվելու իրավունքը։ Այն բռնաճնշումները, որոնց մենք ականատես ենք լինում, և որոնք, ցավոք, շարունակվում...

Մոտ 250-300 000 բնակչություն կրճատվել է Հայաստանում․ Լարիսա Ալավերդյան

  «ՄԱԿ-ի կանոնադրության թե՛ նախաբանը, թե՛ առաջին հոդվածը հստակեցնում են, որ մարդու իրավունքները ոչ թե ուղղակի մի նախադասություն կամ բառակապակցություն են, այլ նպատակ, և դրանց հարգումն ու պաշտպանությունը հիմնական սկզբունքներից են։ 55-րդ...

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև. Շահբազով

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև. Շահբազով

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նրա խոսքով՝ նավթագազային...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում ևս...