Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան

14 Հոկտեմբերի, 2026

«Նախագահ Քոչարյանի թվով չորրորդ ապօրինի կալանավորումը և էս ապօրինի քրեական գործը որևէ պարագայում չի կարող առօրեական և նորմալ դառնալ քաղաքական դաշտի թե՛ ակտիվ, թե՛ պասիվ, թե՛ ստվերային գործող մասնակիցների համար և ընդհանրապես, Արցախի ու Հայաստանի նախագահի ապօրինի քրեական հետապնդումը մինչև չդադարեցվի, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շռայլություն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Նա ասաց, որ նախագահը նույնիսկ քաղաքական թիմի անդամների հետ հանդիպումից, քաղաքական գործունեություն իրականացնելուց զրկված է, ինչը հենց քաղաքական հետապնդման առաջին իսկ ցուցիչն է, երբ քաղաքական գործիչը զրկվում է քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից՝ առանց դատական որևէ ակտի:

Այնուհետև գրասենյակի ղեկավարն ասաց․ «Ինչո՞ւ կալանք, ինչո՞ւ այսքան մոլագարի պես անպայման նախագահին կալանավորելու այս մոլուցքը․ գիտե՞, երբեմն ասում են՝ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կալանավորման որևէ միջնորդության և որևէ որոշման տակ չկա: Վաղը, մյուս օրը, մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով ասելու է, որ ես չկամ, իմ անուն, ազգանունը դրա տակ չկա, դրա տակ այդ ապօրինի միջնորդությունների որոշումներ տակ կան կոնկրետ անուններ և ազգանուններ: Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան, վճիռները տվող դատավորներ, և սա կարող են համարել զգուշացում, խնդրանք, հորդոր: Վաղը-մյուս օրը մորքուրները, հորքուրները, քեռիները և առավել ևս բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան՝ երեխաները չէին հասկանում, դե գիտեք ինչ։ Երեխաները արդեն հասուն են, տ նախագահի դեմ կատարվող ապօրինություններն ունեն կոնկրետ անուն ազգանուններով կատարողներ, իսկ պատասխանատվության պահը գալիս է շատ անսպասելի և սյուրպրիզի տեսքով: 

Քանի որ մոտենում ենք նախագահի երկամսյա կալանքի երկարացման ռեժիմին, սա պարզապես կարող են համարել բարեկամական հորդոր և զգուշացում: 

Իսկ կալանավորման հետ կապված մի հետաքրքիր փաստ կա, որը չի բարձրացվել: Նայեք, նախագահի կենսաապահովումն անընդհատ տեղի է ունենում ՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ և ներկայությամբ: Նախագահի բնակության վայրը նույնիսկ պահպանվում է ՊՊԾ աշխատակիցների կողմից: ԱԱԾ ստորաբաժանում է, որը ուղիղ վարչապետին է ենթակա վերջին փոփոխություններով։ Այսինքն, եթե որևէ հյուր նախագահի տան КПП-ից մտնում է, մինչև նախագահին հանդիպելը, Նիկոլ Փաշինյանը և պատկան մարմինները գիտեն ով է այդ մարդը: Եվ այս պայմաններում նախագահի կալանքը ես գիտեմ, որ դատական նիստի ժամանակ պնդել են, որ տնային կալանքը որևէ ձևի ընդունելի չի: 

Իրենց բերած հիմնավորումը դատապրոցեսին խոչընդոտելն է, նախաքննության խոչընդոտելը։ Մարդ, որը անընդհատ, ամեն րոպե ռեժիմով պահվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի բոլոր հանդիպումները իրենից շուտ իմանում են պատկան մարմինները, և քննիչն ու դատախազը դեմ լինեն, որ դա լինի գոնե տնային կալանք, որը, էլի եմ ասում, կալանք բառը ընդհանրապես է անընդունելի է, բայց սա ևս մեկ ապացույց է, որ նախագահին կալանավորելը դա․․․ Գիտե՞ք, Աստված մի արասցե կատարողների այ այդ իմ նշած անուն-ազգանունների անձնական որևէ վրեժի կամ անձնական ինչ-որ զգացման հարց լինի, բայց եթե այդպես լինի, գոնե ընկալելի է, որ անձնական ինչ-որ բան ունեն, մանկական տրավմաներ, բայց այս պարագայում նախագահին պարտադիր կալանավորելը դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սրա պատվերը եկել է կողքի պետությունից և կատարողները հայկական անուն-ազգանուններով մարդիկ են։

Կալանավորել հոր ու որդու, Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահին, Հաքարիի կամուրջը հազարավոր, 100 հազարավոր հայեր են անցել․ ցավոք, մենք Բաքվի բանտում ունենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Նույնիսկ ադրբեջանցիների մտքով չի անցել որևէ մեկի որդուն կալանավորեն։ Բաքվի բանտում մենք չունենք հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում մենք ունենք հայր և որդի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություններից։ ժամանակն է կատարողները մի վայրկյան սթափվեն ու մտածեն նրա մասին՝ ինչ են իրենք կատարում: Եթե ուզում են ինչ-որ հուշում տամ իրենց, թող նայեն Զելենսկու հետ տեղի ունեցողը, Զելենսկու ճակատագրին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լավրովը Բաքու կմեկնի

Լավրովը Բաքու կմեկնի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) 7-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ «Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի...

Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am

Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար վերանշանակված, ՔՊ-ական Տիգրան Պետրոսյանը, ով 2020 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել վարչապետի աշխատակազմում, նախորդ տարի վաճառել է իր հին՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» և ձեռք բերել 2025 թվականի...

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն ահազանգել է առևանգման մասին

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն ահազանգել է առևանգման մասին

Գերմանական Ֆրանկֆուրտից Դելի ուղևորվող «Air India» ավիաընկերության չվերթը վերահասցեագրվել է դեպի Ջայպուր այն բանից հետո, երբ օդաչուն ակտիվացրել է Squawk 7500 ազդանշանը, որն ինքնաթիռի առևանգման մասին ահազանգող միջազգայնորեն ընդունված կոդ է, հաղորդում է India Today-ը։...

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»

Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։ «Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», – «Ազատությանը» հայտնել է Հայաստանում...

Լավ, որ գրել են, իրենց գրածին հավատում ե՞ն․ Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ «քրգործի» մասին

«Վերաքննիչ դատարանը մերժել է նախագահ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը: Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժում է հարյուրավոր բողոքներ։ Առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական...