Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել փոխել մեքենայի պետհամարանիշը 

8 Հունվարի, 2026

«Դուք տեղյա՞կ եք այն խոսակցություններից, այն նաև մամուլի հրապարակումներից համաձայն որոնց ձեր կողմը անցած և այսպես ասած տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը նախկինում, երբ եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել իր քահանաներից մեկի կնոջ հետ կամ, ինչպես դուք եք սիրում ասել, դ***** է իր քահանայի կնոջը և դրանով իսկ պատճառ է հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը և մեծ սկանդալի առիթ է դա տվել և իրեն ուղղակի վտարել են այդտեղից, որպեսզի էլ ավելի մեծ զարգացումներ չլինեն: Նաև մամուլում հրապարակումներ կան Վազգեն Միրզախանյանի այսպես ֆինանսական մախինացիաների, ենթադրյալ մախինացիաների գործարքների մասին: Մի խոսքով լավ հռչակ չի վայելել ինքը Վիրահայոց թեմում: Հիմա դուք այս մարդու միջոցով ինչպե՞ս եք փորձում ձեր խոսքերով ասած պայքարել սրբապղծության դեմ, ինքը, օրինակ, պղծությամբ զբաղվել է, պիղծ է, թե՞ սուրբ, մաքրամաքուր կենցաղով կուսակրոն հոգևորական է:

Մեկ էլ այսօր կառավարության որոշումներից մեկով տեսա, որ կառավարության ղեկավարին, այս դեպքում ձեզ, սպասարկող մեքենայի պետհամարանիշը այսուհետ պետք է լինի ուլտրագոլդ՝ Հայաստանի դրոշը և ընդամենը 1 թիվը: Սա նորից հիշեցրեց ձեր խոսքի ու գործի տարբերությունը: Նախկինում, երբ որ դուք նոր էիք ստանձնել այս պաշտոնը, հայտարարում եք, որ երկրի ղեկավարի մեքենան չպետք է ունենա  գոլդ համարներ, պետք է հասարակ լինի էն ժամանակ, նույնիսկ հասարակ համարով էր ձեր Mercedes-ը՝ գնալով ավելի գոլդացավ, հիմա էլ ավելի գոլդ է դառնում։ Սա օրինակ ո՞նց եք բացատրում: Այդքան էական հարց չի, ուղղակի հիշեց»,- այս հարցերն տրվել Նիկոլ Փաշինյանին այսօր՝ հունվարի 8-ին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...