Անհայտ է մնում «մարտի 1»-ի 10 զոհերի հանգամանքները, ինչպե՞ս են տեղի ունեցել սպանությունները. Թագուհի Թովմասյան

13 Մայիսի, 2025

Ուզում եմ հետաքրքրվել «մարտի 1»-ի գործի մասին, քանի որ այդ գործով ձեզնից առաջ պաշտոնավարած Սասուն Խաչատրյանից տարբեր խոստումներ, ընդհուպ հավաստաիցումներ ենք լսել, որ «մարտի 1»-ը բացահայտված է, լսելու եք սենսացիոն  բացահայտման մասին, բայց այդ բացահայտման մասին այդպես էլ ոչնինչ չենք լսել: Այս մասին հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Անհայտ է մնում «մարտի 1»-ի 10 զոհերի հանգամանքները, ինչպե՞ս են տեղի ունեցել սպանությունները։ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանն անընդհատ  հայտարարում էր, որ իր առաջնահերթությունն է «մարտի 1»-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ  առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի, ոչինչ հայտնի չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «իմ կարծիքով ամբողջությամբ բացահայտված է»։ Մեզ պետք չէ  որևէ մեկի կարծիքով բացահայտումը, մեզ պետք է «մարտի 1»-ի իրական բացահատում։ Այսինքն իշխանության էինք բերել Փաշինյանին, որ «մարտի 1»-ի զոհերին հիշատակին հուշարձան կառուցե՞ր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունեինք»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝...

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ «Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ...