Հերոս հարկատուների համար կառավարությունը «լավ» լուր ունի։
Մասնավորապես՝
Սոցիալական փաթեթի ծրագիրը, որի միջոցով քաղաքացիները կարող էին օգտվել առողջարանային, հանգստի, սպորտային, կրթական և այլ ծառայություններից, այլևս չի գործի։
Ըստ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի՝ իրենք աշխատավարձերն այնքան են բարձրացրել, որ սոցփաթեթի անհրաժեշտություն չկա։
Չի գործի նաև 200 հազար դրամ կազմող թաղման նպաստը։
Որպես փոխհատուցում կենսաթոշակները կբարձրանան, ուշադրություն, 1000 դրամով։
Մինչ կառավարությունը մի քաղաքացու գրպանից հանում է, որ կարողանա մյուս քաղաքացու գրպանը 1000 դրամ դնել, Փաշինյանի աշխատավարձն ավելանում է ավելի քան 1 միլիոն դրամով։
Մանրամասն՝ տեսանյութում։





