ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Եկեղեցու թիրախավորումը. հայտարարություն

17 Հոկտեմբերի, 2025

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներն ու հալածանքները, ինչպես նաև հակազգային գործունեությունը, ՀՅԴ Բյուրոն գնահատում է որպես բացարձակապես անընդունելի:

Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին արժանացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի և Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը։ Հայաստանում տեղի ունեցողը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև հավատավոր ողջ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և այն երբեք չի կարելի դիտարկել որպես եկեղեցու և պետության միջև հակամարտություն։

Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները և եկեղեցու թիրախավորումը դատապարտելի վարքագիծ են, որոնք հրամայական պահանջ են առաջացնում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համատեղ ջանքերով պաշտպանելու՝ որպես հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին:

Մեր հորդորն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու կաթողիկոսները սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանվի բոլոր տեսակի քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից…»:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

17 հոկտեմբեր 2025  

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...