«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը․ հայտարարություն

29 Սեպտեմբերի, 2026

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջնական զեկույցը հաստատում է այն խնդիրների լրջությունը, որոնց մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարձրաձայնել էր ընտրական գործընթացի ընթացքում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Առանձնահատուկ նշանակություն ունի ԵԽԽՎ-ի գնահատականը՝ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ, որով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել՝ առանց վերաքվեարկություն նշանակելու։ Ըստ զեկույցի, հաշվի առնելով այդ որոշման հետևանքները՝ դրա հիմնավորումը բավարար չի եղել։ Եթե հաշվի առնվեին նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել էր սահմանված շեմը և պետք է ստանար խորհրդարանական ներկայացվածություն։ Այսպիսով, ԿԸՀ-ի որոշումն անմիջական ազդեցություն է ունեցել ոչ միայն մեկ քաղաքական ուժի, այլև Ազգային Ժողովի վերջնական կազմի վրա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար սա սկզբունքային հարց է։ Կուսակցությանը արհեստականորեն խորհրդարանական ներկայացվածությունից զրկելը ընտրողների անհրաժեշտ աջակցության առկայության պայմաններում, չի կարող դիտարկվել որպես ընտրությունների վարչարարության զուտ տեխնիկական խնդիր։ Նման որոշումը խաթարում է քաղաքացիների վստահությունը թե՛ ընտրական գործընթացի, թե՛ պետական ինստիտուտների նկատմամբ և արմատապես խեղաթյուրել է Ազգային ժողովի քաղաքական պատկերը՝ խորհրդարանից դուրս թողնելով այն քաղաքական ուժին, որը, համաձայն ԵԽԽՎ-ի եզրակացությունների, կարող էր հաղթահարել օրենքով սահմանված շեմը։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետագա քրեական հետապնդումը, որի շրջանակում ընտրություններից հետո նա կալանավորվել է։ Ընտրությունների ավելի լայն համատեքստում ԵԽԽՎ-ն արձանագրել է նաև ընդդիմության նկատմամբ ճնշումների և իրավապահ մեխանիզմների կիրառման հետ կապված խնդիրներ, նշելով, որ ընտրությունների հետ կապված իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ հիմնականում վերաբերել են ընդդիմության ներկայացուցիչներին և ստեղծել են իրավապահ մեխանիզմների ընտրովի կիրառման տպավորություն։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում միջազգային հանրության կողմից օբյեկտիվ գնահատական ստանալ ինչպես կուսակցության խորհրդարանական ներկայացվածությունից զրկելու, այնպես էլ նրա առաջնորդի նկատմամբ իրականացվող հետապնդման հանգամանքներին։

Հատկանշական է նաև ԵԽԽՎ-ի առաջարկությունների բովանդակությունը՝ ընտրական վարչարարության անկախության և անաչառության ամրապնդում, վերաքվեարկության և ընտրական մարմինների որոշումների բողոքարկման ընթացակարգերի կատարելագործում, վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելում, նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկության բարձրացում և ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովում։ Առաջարկությունների ծավալն ինքնին վկայում է համակարգային խնդիրների առկայության մասին, որոնք պահանջում են ինստիտուցիոնալ լուծումներ։

Դիմում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպական միությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ ժողովրդավարական կառույցներին՝ կոչ անելով չսահմանափակվել արձանագրված խնդիրների փաստմամբ և ապահովել Հայաստանում իրավիճակի հետևողական միջազգային մշտադիտարկումը։ Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև ընտրություններից հետո պետական մարմինների կողմից ընդունվող այնպիսի որոշումների վրա, որոնք կարող են փոխել քաղաքացիների քաղաքական ներկայացվածության

Ժողովրդավարությունը ստուգվում է ոչ միայն նրանով, թե ինչպես է իրականացվում քվեարկությունը, այլև նրանով, թե որքանով են պետական ինստիտուտները հարգում քվեարկության արդյունքների քաղաքական հետևանքները։ Օրենքի գերակայությունը, քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, քաղաքական բազմակարծությունը և քաղաքական գործընթացի մասնակիցների հավասարությունը հիմնարար սկզբունքներ են, որոնց պահպանումը չի կարող կախված լինել քաղաքական նպատակահարմարությունից։ Միջազգային ժողովրդավարական հանրությունը չի կարող աչք փակել այնպիսի որոշումների և գործողությունների վրա, որոնք կարող են կասկածի տակ դնել այդ սկզբունքները և քվեարկությունից հետո փոխել քաղաքացիների քաղաքական ներկայացվածությունը։ Հենց այս արժեքների հետևողական պաշտպանությունը, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը, պետք է որոշիչ լինի միջազգային կառույցների վերաբերմունքի համար Հայաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը և հետամուտ է լինելու, որպեսզի միջազգային դիտորդների արձանագրած խնդիրները ստանան կոնկրետ իրավական և ինստիտուցիոնալ գնահատական։

«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի օր առաջ ազատության համար։ Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների և ինստիտուտների հետ։ Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ Նրա կենսագրությունը հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա թեկնածությունը միաձայն...

Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում. Զարուհի Մուրադյան

Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում. Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած մեկը, ով գոնե աչքի պոչով հետևում է ազրստանի քաղաքական քայլերին՝ կփաստի, որ օր ու գիշեր աշխատում են, առանց շաբաթ, կիրակի... ողջ քաղաքական համակարգը անդադար աշխատում է մեզ հաղթելու և տնտեսապես, և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում

Տեղի է ունենում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 6 հարց է, որոնց թվում՝ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն։ Թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արգիշտի Դարբինյանն է։ Օրակարգը՝ այստեղ։ Հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Արտոնյալ լռություն․ ինչու է իշխանությունը հանդուրժում բլոգերին. «Արմլուր»

Արտոնյալ լռություն․ ինչու է իշխանությունը հանդուրժում բլոգերին. «Արմլուր»

Երեկ տեղեկացրել ենք, որ սցենարիստ Վահրամ Սահակյանին ձերբակալել էին, այնուհետև դատարանը վարչական վերահսկողություն էր սահմանել: Սահակյանի ձերբակալությունը Հայաստանում սոցիալական ցանցերում հայհոյանքի, վիրավորանքի եւ ատելության խոսքի վերաբերյալ վաղուց կուտակված մեկ այլ՝...

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով, - հաղորդում է The Times of Israel-ը։ Flydubai-ի չվերթը փոխանցել է 7700 կոդը՝ միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշանը։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, Իսրայելի ռազմաօդային...