Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018-ին է սկսել հաճախել դպրոց․ էլի «նախկիններն են մեղավոր»․ Սևակ Խաչատրյան

12 Սեպտեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրն է։ Հայացքդ ուր էլ ձգես՝ համատարած կոլապս է։ Եվ պետք չէ բնավ զարմանալ, որ խոշոր հետազոտական ծառայությունը արձանագրում է՝ Հայաստանում գրագիտության մակարդակը ոչ թե պարզապես ողբերգական է, այլ, կարելի է ասել, կրթություն չկա։

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում ոգևորված բողոքում էր կրթության որակից՝ միաժամանակ խոստովանելով, որ այս ողբերգական պատկերից իրենք տեղյակ են։ Շուրջ ութ տարի պետության ղեկը ստանձնած անձը դժգոհում է այն դպրոցների տնօրեններից, որոնց, գրեթե առանց բացառության, նշանակել են հենց իր պաշտոնավարման տարիներին։

Եվրոինտեգրման ջատագովները, իհարկե, գիտեն, որ ցանկացած եվրոպական երկրում նման պատկերի արձանագրման դեպքում ոչ միայն կրթության ոլորտի պատասխանատուն կգրեր հրաժարականի դիմում, այլև քաղաքական պատասխանատվություն կստանձներ հենց վարչապետը։

Եթե կարճ՝ այն աշակերտը, որը 2018 թվականին սկսել է հաճախել դպրոց, այսօր 7-8-րդ դասարանում է։ Եվ հենց այդ աշակերտի կրթության արդյունքն այսօր մենք տեսնում ենք՝ նա հաճախ դպրոց է հաճախել, բայց չի ստացել անգամ տարրական գրագիտության անհրաժեշտ մակարդակը։
Ու, իհարկե, ըստ Փաշինյանի, այս ամենի մեղավորները նախկիններն են»։

Նմանատիպ նյութեր

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։ Նա հայտարարել է, որ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ...

Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան

  «Ծովինար Վարդանյանն ասում է, թե իրենցից ամենադիպուկը հարցերին պատասխանողը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ դիպուկությունն ո՞րն է․ «չուկ-չակ-չարաքչակ»-ը, «գլուխներդ պատին եք տալի՞ս»-ը, և սա այն դեպքում, երբ...

Քննիչները պե՞տք է կատարեն կապարակնքումների վերաբերյալ դատարանի որոշումը, թե՞ ոչ․ Խամոյանը՝ Գալյանին

Հայտնի կապարակնքումների թեմայով կա՞ մինչ դատական ակտ, որով դատարանը որոշել է, որ քննիչների գործողությունները ապօրինի են եղել։ Ես ենթադրում եմ և գիտեմ, որ էս ակտը անհապաղ ենթակա է կատարման։ Ես, ի դեպ, հաղորդում, հաղորդում եմ...