Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։
Նա հայտարարել է, որ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ ժողովրդին։ Նա անթույլատրելի է անվանել «սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նեոնացիստական կրկնումները»։
Զախարովան հիշեցրել է, որ խորհրդային զինվորների թվում, որոնց նացիստներն անվանում էին «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ», կար շուրջ կես միլիոն էթնիկ հայ։ Նա նաև թվարկել է բոլոր այն հայտնի հայերին, ովքեր իրենց անվանել են «Իվան»՝ Բաղրամյան, Այվազովսկի, Թևոսյան, Իսակով և այլք:
«Հովհաննես՝ հենց այսպես է հայերեն հնչում Հովհաննես Մկրտչի անունից ծագող Իոանն անունը։ Եվ հենց դրանից էլ առաջացել է Իվան անունը։ Այն անունը, որն այդքան դուր չի եկել Շիրակի մարզպետին։ Դե ինչ, ես նրան կպատմեմ իր ժողովրդի և իր երկրի պատմությունը։ Չէ՞ որ մարշալ Բաղրամյանն ինքն իրեն Իվան էր անվանում»,-նշել է նա։



