Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը․ «Երկիր»

9 Հուլիսի, 2025

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրենց առերևույթ խուլիգանական պահվածքով աչքի ընկան ոչ միայն ՔՊ-ական պատգամավորները, այլև վերջիններիս օգնականները: Լրատվամիջոցներից մեկը, օրինակ, պարզել էր, որ դահլիճ մտնելու փորձ անող տղամարդը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, այժմ՝ Երևանի ավագանու անդամ, միաժամանակ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանն է՝ ուղնուծուծով ՔՊ-ական, որը բավականին սկանդալային կերպար է, այս ընթացքում բազմիցս աչքի է ընկել փողոցային վարքուբարքով, այդ թվում՝ Երևանի ավագանու նիստերի ժամանակ է կռիվներ սադրել, վեճ հրահրել, իսկ թաղապետի պաշտոնից էլ 2023 թվականին ազատվել է այն բանից հետո, երբ քրեական գործ էր հարուցվել խոշոր չափերի յուրացման հոդվածով։ Դրանից հետո ԱԱԾ-ն մտել էր թաղապետարան և բերման ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների:

Սակայն, տարածված հայտնի խոսքով ասված, Ռուբեն Ռուբինյանն ու յուր առերևույթ խուլիգանի պահվածքով խորհրդականը մենակ չէին, մենակ չէին: Առանձնապես  աչքի ընկավ նաև ԱԺ մյուս փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով տեսախցիկների առաջ հրմշտելով ընդդիմադիր պատգամավորի՝ 7 ամսական հղի օգնականին, «հերոսաբար» առաջացավ դեպի պատգամավոր Գառնիկ Դաինելյանը։ Վերջինս իր  անհավասարակշիռ շեֆի՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին գոռում-գոչյունների օրինակով նաև հրահանգներ էր տալիս՝ «Թևերը ծալած, գետնին շաղ տալով եք հեռացնում»:

Այդ ընթացքում Ռուբինյանի խորհրդականի հետ իրեն առանձնապես ագրեսիվ էր պահում նաև մեկ այլ տղամարդ, ով գոռգոռում էր, փորձում կրկին խուլիգանավարի հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա: Վերջինիս ով լինելը, սակայն, հայտնի չդարձավ: Yerkir.am-ը պարզել է, որ փողոցայինի պահվածքով այդ անձնավորությունը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի օգնական Արսեն Մելքոնյանն է, ով նախկինում հանդիսացել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

ԱԺ երկու փոխնախագահն էլ, փաստորեն, իրենց խորհրդական-օգնականներին ընտրել են Երևանի քաղաքային իշխանությունից, որը, ինչպես գիտենք նախկին որոշ թաղապետերի ու պաշտոնյաների վարքագծից, հանդիսանում է փողոցայինների ու խուլիգանների «բուծման» ու «բազմացման» պարարտ միջավայր: Իսկ թե օրենսդիր մարմնում ինչպիսի ծառայություններ են մատուցում կամ ինչպիսի օգուտներ ու խորհուրդներ են տալիս հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստացող այս «հերոսները»՝ արդեն բոլորը տեսան:

Նմանատիպ նյութեր

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի...

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա, մասնավորապես,...

TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

  Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։...

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 միլիոն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18 414 տոննա։ Նվազումը կազմել է...

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և որոշել են անվտանգության հարցերում հույսը դնել սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային,...