Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Գաղտնի քվեարկությունը սկսվել է ժամը 16:50-ին և կտևի 45 րոպե։






