Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է. «Ժողովուրդ»

15 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, որը մեկնարկել է օգոստոսի 2-ին, կարծես թե դեռևս երկար է շարունակվելու։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է խորհրդարան ներկայացնի կառավարության ծրագիրը։ Սակայն մինչ այդ խորհրդարանը հասցրել է քննարկել ընդամենը վեց մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարց։

Քննարկվածների թվում են նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկու թեկնածուները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարամանյանը։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունը բոլոր քայլերով ակնհայտորեն ցույց է տալիս, որ նպատակ չունի այդ երկու թեկնածուներին ընտրելու նշված հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում։

Խնդիրն այն է, որ խորհրդարանը դեռևս պետք է քննարկի ևս վեց հանձնաժողովի նախագահի թեկնածություն։ Միևնույն ժամանակ հարց է առաջանում՝ արդյոք իշխանությունը վերջնականապես կհաստատի ընդդիմության առաջադրումները։ Եթե թեկնածուները չընտրվեն, ապա ընդդիմությունը ստիպված կլինի նոր թեկնածուներ առաջադրել, նրանց թեկնածությունները կրկին կքննարկվեն, և հարցը նորից կդրվի քվեարկության։

Այսպիսով, Ազգային ժողովում ստեղծվել է բավականին անորոշ իրավիճակ։ Սակայն իշխանությունը չի կարող անվերջ ձգձգել գործընթացը, քանի որ Սահմանադրությամբ վարչապետը նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, այդ ժամկետը լրանում է արդեն եկող շաբաթվա ավարտին։

Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա օրերին, առայժմ դժվար է կանխատեսել»։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց...

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում «Հարգելի՛ գործընկերներ, Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային...

Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը․ Գրիգորյանը՝ Փաշինյանին

Երեկվանից ստանձնել եք ադրբեջանցու՝ հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք և ոչ թե Ադրբեջանի։ Հետևաբար, ավելի հետաքրքրված պետք է լինեք...

Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝...

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում․ Փաշինյան

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում են, ավազակային հարձակում են անում։ Ի՞նչ, փշալարեր քաշե՞նք Երևանով, Մաշտոցի պողոտայով, ռազմական դրությո՞ւն...