Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս-2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

11 Մարտի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս-2025» ամենամյա զեկույցը։

  • 2025 թվականին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Երեք տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։
  • Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառն այն է, որ այդ աճը էապես զիջում է աշխարհի և բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։

    «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։

  • Հայաստանը 2022 թվականից ի վեր դասակարգվում է որպես տնտեսապես «չափավոր ազատ» երկիր։ Մինչ այդ՝ 2020 և 2021 թվականներին, Հայաստանն ընդգրկված է եղել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում: Մեր երկիրը տնտեսապես «հիմնականում ազատ» է համարվել նաև 2017 թվականին։
  • 2025-ի զեկույցում նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում անկախ դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
  • Տնտեսական ազատության ինդեքսի 12 ենթաինդեքսներից 5-ի գծով Հայաստանը  «հիմնականում ազատ» է, 1-ի գծով՝  «չափավոր ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ ազատ», ևս 2-ի գծով՝ «ճնշված»։ Հայաստանի երկու ենթաինդեքսները՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը» և «Արդարադատության արդյունավետությունը» ավելի ցածր են, քան դրանց համաշխարհային միջին մակարդակը։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այս երկու ենթաինդեքսներն էլ նվազել են։
  • Ենթաինդեքսների 4 խմբերից ամենաանբարենպաստը շարունակում է մնալ «Օրենքի գերակայություն» խմբի վիճակը։ Հայաստանն այս տարի խմբի երեք ենթաինդեքսներից արդեն երկուսի գծով է համարվում տնտեսապես «ճնշված»։ 2024-ին Հայաստանը միայն մեկ ենթաինդեքսի գծով էր համարվում «ճնշված»։ 2025-ի զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
  • «Շուկայի բացություն» խմբի բոլոր երեք ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։ Ընդ որում, խմբի երկու ենթաինդեքսները նվազելով հասել են երկրների տվյալ խմբի նվազագույն շեմային արժեքին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ։
  • 2024-ի համեմատ զգալի բարելավում է արձանագրվել «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների գծով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նվազել են պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության վերջին երեք տարիների միջին արժեքը և պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Նկատի ունենալով, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ այս և առնվազն հետագա երկու տարիներին նախատեսված է նշված ցուցանիշների զգալի աճ, կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին այս ենթաինդեքսները նվազելու են։
  • ԵԱՏՄ անդամ երկրների թվում Հայաստանն այս տարի ևս առաջատար է, սակայն 2-րդ տեղը զբաղեցնող Ղազախստանի ինդեքսի հետ տարբերությունը տարեցտարի կրճատվում է։
  • Այս տարի ևս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարևան չորս երկրներից զիջում է միայն Վրաստանին։ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարևաններից ավելի մեծ է։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/shgb2 ։

Նմանատիպ նյութեր

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

ԱՄՆ վարչակազմը ուկրաինական կարգավորման հարցում պետք է հաշվի առնի տեղում առկա իրողությունները, որտեղ իրավիճակը զարգանում է ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարկ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան...

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է,...