Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ

27 Մայիսի, 2026

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», —  «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Նա նշել էր, որ նման բովակնդակությամբ նամակ Հայաստանում ՌԴ դեսպանի միջոցով փոխանցվել է Հայաստանի ՏԿԵ նախարարությանը:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. Կալլաս

Ռուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. Կալլաս

Ռուսաստանը Եվրոպայի համար էկզիստենցիալ (գոյութենական) սպառնալիք է: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Մենք հստակ տեսնում ենք, որ Ռուսաստանը գոյութենական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի մեր երկրների...

ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը

ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը: «ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք ընտրելուն։...

Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին

Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին

Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Կառավարությունը և ոլորտի պատասխանատու կառույցները վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են...

Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունակ է լուծել ուկրաինական hակամարտությունը

Ռուբիոն ԱՄՆ-ն անվանել է միակ երկիրը, որն ունակ է լուծել ուկրաինական hակամարտությունը

ԱՄՆ-ն իրեն համարում է միակ երկիրը, որը կարող է ավարտել Ուկրաինայում հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Մենք կարծում ենք, որ այժմ, և, կարծում եմ, ռուսները նույնպես կհամաձայնեն դրա հետ, մենք, հավանաբար,...

Եվս երկու ամիս Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Եվս երկու ամիս Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Նման որոշում է այսօր կայացրել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և...