«Դիվանագիտությունը ծաղկում է»․ Նիդերլանդների արտգործնախարարը ծաղկաբուծական ջերմոց կայցելի

27 Հոկտեմբերի, 2026

Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի ծաղկի ջերմոցային տնտեսություն։ Այս մասին հայտնի է դարձել Երևանում Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի հանդիպման ժամանակ։

Միրզոյանը բարձր  է գնահատել երկկողմ գործակցությունը՝ նշելով, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվ է ու արդյունավետ։ Ըստ նրա՝ տնտեսական կապերը ևս քայլ առ քայլ ընդլայնվում են, թվերն աճում են, սակայն դեռևս չօգտագործված մեծ ներուժ կա։ Որպես համատեղ աշխատանքի ուղղություններ՝ Միրզոյանն առանձնացրել է գյուղատնտեսությունը, ծաղկաբուծությունը, առողջապահությունն ու ենթակառուցվածքները։ Հենց այս շրջանակում էլ նիդերլանդցի հյուրն այսօր կայցելի ջերմոց, որտեղ ծաղիկներ են աճեցնում հոլանդական տեխնոլոգիաներով։

Նախարարը հիշատակեց նաև մի քանի հաջողված նախաձեռնություններ, ինչպիսիք են չրերի ու ընկուզեղենի արտադրության ծրագիրը, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ցուցաբերվող օգնությունը և այլն։ Նա նշել է  նաև ժողովրդավարական բարեփոխումների կայացման հարցում Նիդերլանդների աջակցությունը։ Միրզոյանի խոսքով՝ այսօրվա քննարկումների հիմնական թեմաներն են եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Հարավային Կովկասի զարգացումները, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու Թուրքիայի հետ երկխոսությունը։

Թոմ Բերենդսենն իր հերթին ընդգծել է, որ Նիդերլանդները մեծապես կարևորում է տասնամյակների պատմություն ունեցող սերտ գործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է ամրապնդվել՝ հատկապես անցյալ տարի ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագրով։ Նա անդրադարձ է կատարել Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պատճառով հայ արտադրողների մոտ առաջացած դժվարություններին և ողջունել Հայաստանին աջակցելու ԵՄ նոր գործիքակազմը՝ հույս հայտնելով, որ հայկական կողմը կկարողանա այն արդյունավետ կիրառել։

Նիդերլանդները պատրաստ է ակտիվ գործընկերության. հենց այդ նպատակով էլ նախարարն այսօր գնալու է ջերմոց՝ տեղում հասկանալու, թե ինչ խնդիրների են բախվում հայ արտադրողները։

Նմանատիպ նյութեր

Մենք զիջումներով Ադրբեջանին մոտիվացնում ենք չկնքել խաղաղության պայմանագիր․ Նարեկ Կարապետյան 

«Այսօր ուզում եմ ելույթ ունենալ ոչ թե ընդդիմության կամ իշխանության տեսակետից, այլ որպես հայ քաղաքական գործիչ՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից։ Եկե՛ք նայենք, թե այսօր ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում՝ TRIPP-ի շրջանակում։ Սկզբից,...

Վստահ եմ, որ Փաշինյանը կխնդրի․ գազի գինը կբարձրացնեն․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի համար ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացմանը։ Հիշեցնենք, որ նման հեռանկարը պայմանավորված է ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության հնարավոր...

Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը

Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը

Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ պետությունների ղեկավարների VIII գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել գազի համաշխարհային շուկայի զարգացումները, էներգետիկ անվտանգության հարցերը և գազ արտահանող երկրների միջև...

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա, հայտնում է Գ. Շամշյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է, ով Դավթաշենի կամրջից...