Մոսկվան խիստ անհանգստացած է Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ պլանավորելու ազդանշաններից։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը կարգավորելու համար», — նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է իրանական հակամարտության հարցում միջնորդների ջանքերին և պատրաստ է նպաստել լուծումներ գտնելուն։
Մոսկվան նաև հույս ունի, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը կվերադառնա նորմալ հուն՝ հաշվի առնելով բոլոր կողմերի օրինական շահերը։
Ավելի վաղ The Atlantic-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին ուղղված հարվածները վերսկսելու հնարավորությունը նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։






